Քննարկում:Սևանի ճակատամարտ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը ստեղծվել է «Հայոց պատմություն» նախագծի շրջանակներում։


Հայկ, ՀՍՀ-ում 925 թվական է գրված, այլ աղբյուր կա՞։--Լիլիթ (քննարկում) 11:22, 4 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]

Այո, Լիլիթ ջան, վստահ սխալ է, քանի որ պատերազմը տեղի է ունեցել 908-922 թվականներին, հետևաբար 925-ը սխալ է: Աղբյուրը հիմա կուղարկեմ: --Հայկ (արաբագետ) 11:23, 4 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]
Օրինակ՝ սա, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Աշոտ Երկաթ և Աբաս --Հայկ (արաբագետ) 11:26, 4 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]
Լավ, մերսի։--Լիլիթ (քննարկում) 11:34, 4 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]
Այն, որ 921 թվական է, դա խորհրդային պատմագրության ու գաղափարախոսության հետ կապ չունի, նույնիսկ՝ հենց այդ ժամանակաշրջանում տպագրված բուհական աշխատությունում (Ժամկոչյան Հ.Գ. և ուր. -Հայ ժողովրդի պատմություն. սկզբից մինչև XVIII դարի վերջը էջ 425, Երևան 1975) կարելի է դա տեսնել, և աղբյուրները բազմաթիվ են: Ի դեպ, այդ նույն 925 թվականը հանդիպում է հայկական հանրագիտարանում, ու առաջին անգամը չէ, որ նույն սխալը երկու տեղն էլ տեսնում եմ՝ գրեթե նույն կերպ շարադրված: Դրա մասին ես չգիտեմ, թե դա ինչ է: ՀՍՀ-ի վրա՞ է հիմնվում: Դրա օնլայն տարբերա՞կն է, թե՞ ինչ --Հայկ (արաբագետ) 11:50, 4 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]
Մի բան էլ, այսպե՞ս չենք անում՝ ՀՍՀ-ի կաղապար և էջ, դու ուղղել ես [1]: Ինչ-որ բան սխա՞լ է այդտեղ: --Հայկ (արաբագետ) 12:00, 4 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]
Ծանոթագրության տեսքով եմ դրել գիրք կաղապարով, քանի որ պարզ է, թե որ հատվածն է ՀՍՀ-ից վերցրած։ Քո ասածն այն դեպքում է, երբ ընդհանուր ավտոմատ բոլորին դա էինք դնում։--Լիլիթ (քննարկում) 12:21, 4 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]
Պարզ է: Իսկ վերևի՞նը՝ ՀՍՀ-ի և Հայկական հանրագիտարանի հետ կապված --Հայկ (արաբագետ) 12:40, 4 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]
Վերևի հարցի պատասխանը չգիտեմ։--Լիլիթ (քննարկում) 12:55, 4 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]