Քննարկում:Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Փարիզ)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավելի գեղեցիկ չէ՞ գրել Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցի, կամ ուղղակի Փարիզի հայկական եկեղեցի։ Ներկա տարբերակը իմ կարծիքով քերականորեն ճիշտ չի հնչում։
Նույն հոդվածը գոյություն ունի նաև ֆրանսերեն տարբերակով՝http։ //fr.wikipedia.org/wiki/Cath%C3%A9drale_arm%C3%A9nienne_Saint-Jean-Baptiste_de_Paris։ Ես չգիտեմ ինչպես հղում ստեղծել։ --Stamboltsyan 20։59, 17 Հունվարի 2010 (UTC)

Իսկ ինձ թվում է, որ խմբագրումը ճիշտ է և տեղին։ Եկեղեցական շինություններին վերաբերող հոդվածների վերնագրերը պետք է լինեն այդ շինությունների անունները, ոչ թե աշխարհագրական դիրքը կամ աշխարհագրական նկարագրությունը։ Դա բավականին կնպաստի Վիքիի դասակարգման ստանդարտացմանը և սիստեմավորմանը, և կվերացնի գոյացող խառնաշփոթությունը։ Կարելի կլինի խուսափել «Հռոմի Սուրբ Պետրոս կաթոլիկ տաճար» կամ «Երևանի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցի» տիպի վերնագրերից։
Ֆրանսերեն տեքստում հղումը ստեղծված է։ Wolf 17:32, 18 Հունվարի 2010 (UTC)
Եթե աշխարհագրական դիրքը չնշենք, ինչպես լուծել ոչմիանշանակության հարցը։ Կան բազմաթիվ Սուրբ Հովհաննեսի, Սուրբ Սարգիսի, և այլ սրբերի նույն անունը կրող եկեզեցիներ, ինչպե՞ս նրանց բաժանել առանց աշխարհագրական դիրքը նշելու։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 19:17, 18 Հունվարի 2010 (UTC)

Չէ, ես երևի ճիշտ չարտահայտվեցի։ Աշխարհագրական դիրքն, անշուշտ, պետք է նշվի։ Բայց այնպես, ինչպես դա արվել է տվյալ դեպքում, այսինքն՝ անվան վերջում, փակագծերի մեջ (կարծեմ Beko-ն է խմբագրել)։ Սուրբ Սարգիս եկեղեցին այդ դեպքում չեն փնտրի «Ե» տառի անվանացանկում. ի տարբերություն անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի և այլն, հայերենում հատկացուցիչները (Փարիզի, Երևանի, և այլն) դրվում են բառակապակցության սկզբում, ոչ թե վերջում։ Նման դեպքեր հաճախ են այս հանրագիտարանում։ Օրինակ, ունենք Մյունխենի Բավարիա ՖԱ վերնագրով հոդված, ինչը շեղում է ընդհանուր ստանդարտից։ Wolf 20։14, 18 Հունվարի 2010 (UTC)

Երբ ես քննարկման էջը բացեցի հոդվածի անվանումը և պարունակությունը լրիվ այլ էր, խնդրում եմ էջի փոփոխության պատմությունը դիտել ըստ ամսաթվի և համեմատել կոմենտների հետ:
--Stamboltsyan 01:01, 20 Հունվարի 2010 (UTC)