Քննարկում:Սուպեր մամա 2
Արտաքին տեսք
Սյուժե
[խմբագրել կոդը]Ողջույն բոլորին։ Գաղտնիք չէ, որ ֆիլմի ժամանակից շուտ Յություբում հայտնվելը մեծ աղմուկ բարձրացրեց, որի շնորհիվ այն ջնջվեց սոց․ կայքերից։ Այն ակնառու հեղինակային իրավունքի խախտում էր։ Հիմա հոդվածը․ եթե բոլորը կարդան սյուժեն (և կկարդան), է՞լ ում կհետաքրքրի կինոթատրոնում ֆիլմը նայելը (գոնե նախքան հեռուստատեսությամբ ցույց տալը)։ Եկեք հետագա խնդիրներից խուսափելու ու մարդասիրական տեսանկյունից ջնջենք եթե ոչ ամբողջ հոդվածը, ապա գոնե սյուժեի բաժինը։ Շնորհակալություն՝ --տօնջ (քննարկում) 15:36, 20 Հունվարի 2018 (UTC)
- Սյուժեն ընդհանրապես ջնջելուն դեմ եմ, կրճատելուն՝ կողմ։ Այսքան մանրամասն պետք չէ։--Լիլիթ (քննարկում) 16:24, 20 Հունվարի 2018 (UTC)
- Ողջույն, շնորհակալություն քննարկումը բացելու համար, կարծում եմ՝ կարևոր է։ Դեմ եմ «Սյուժե» բաժինը մարդասիրական տեսանկյունից ջնջելուն։ Մենք այստեղ ունենք մեր կանոնները և պետք է հետևենք դրանց։ Ես ենթադրում եմ, որ Պողոս Եսայան մասնակիցը Սյուժե բաժնի ամբողջական բովանդակությունը հիշելով է գրել, և հետևաբար, քանի որ չկան անհրաժեշտ աղբյուրները, կարելի է բաժնի բովանդակությունը դարձնել մոտավորապես 2-3 նախադասություն, որոնք հիմնված կլինեն, իհարկե, մինչ այդ մամուլում հրապարակված նյութերի վրա։ Իսկ եթե Պողոս Եսայան մասնակիցն ինչ-որ վստահելի աղբյուր ներկայացնի, որը թույլ կտա հասկանալ և համոզվել, որ բովանդակությունը վերցված է այդտեղից, կարելի է թողնել բաժինը։ Ամեն դեպքում, այժմ պետք է սպասել Պողոս Եսայան մասնակցի խոսքին։ --@ջեօ (քնն․) 16:27, 20 Հունվարի 2018 (UTC)
@ջեօ, ջնջելում համար պարտադիր չէ միայն հիմք ընդունել մարդասիրական նկատառումները, կան մի շարք ակնհայտ խախտումներ։ Առանձնացնեմ հետևյալները․
- Սյուժեի առկայությունը, լինի մասնակի թե ամբողջական, խախտում է նախ վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգը (հեղինակավոր աղբյուրի առկայություն, չվիքիֆիկացված ) և հետո, անգիտակցաբար, հեղինակին՝ ըստ Հայաստանի ազգային օրենսդրության, ենթարկում քրեական պատասխանատվության։ Հայաստանում հեղինակային իրավունքի պաշտպանության հարցը կարգավորվում է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով, որի կարգավորման առարկան է հանդիսանում նաև ֆիլմ արտադրողների՝ իրենց ամրագրած ֆիլմերի հետ կապված հարաբերությունները: Օրենքի 3-րդ գլխի (հարակից իրավունքներ) 48-րդ հոդվածի համաձայն նախքան ֆիլմի հանրայնացումը ինֆորմացիա կարող է հրապարակել միայն հեղինակը։ Իրականում, սյուժեի բաժինը պետք է հնարավորինս արագ ջնջել, քանի որ ներկայիս վիճակը հեղինակին ենթարկում է քրեական պատասխանատվության; Եկեք գիտակցենք իրավիճակի լրջությունը և հարցին տանք կնարավորինս արագ լուծում։ Պողոս Եսայան, կարևոր է, որ դուք էլ տեղեկացված լինեք այս ամենի մասին, որպեսզի ձեր մոտ անպատասխան հարցեր չմնան--Omicroñ'R 16:58, 20 Հունվարի 2018 (UTC)
- Հարգելի @ջեօ ֆիլմը համացանցում հայտնվելուց հետո ես այն ներբեռնել եմ և դիտել։ Սյուժեն ամբողջությամբ գրել եմ 3 անգամ դիտելուց հետո և մի փոքր օգտվել եմ հետևյալ կայքից [1]։ Ֆիլմը հեռուստատեսությամբ հեռարձակվելուց հետո կարո՞ղ եմ սյուժեն վերականգնել։--Պողոս Եսայան (քննարկում) 12:08, 22 Հունվարի 2018 (UTC)