Քննարկում:Սուլթան Սալա

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարգելի 23artashes: Կխնդրեի ինձ հուշել, թե ՀՍՀ-ի որ հատորում եք գտել գյուղի անվանումը: Ինձ մոտ եղած աղբյուրում, որը ես կազմել էի տարիներ առաջ, այն կոչվում է «Սուլթան Սալա»: Ես երկար որոնեցի սկզբնաղբյուրը` որից օգտվել էի և չկարողացա գտնել: Նախապես շնորհակալ եմ:--Որոտ (քննարկում) 13:41, 18 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Որոտ, ընդունում եմ սխալս։ Ամիսներ առաջ նկատել էի, որ Բոլշիե Սալի հայկական գյուղի մասին հոդվածի անվանումը մեր Վիքիում սխալ է, սակայն այդ պահին ինչ-ինչ պատճառներով չվերանվանեցի: Պարզվեց, որ օրերս Դուք եք այն վերանվանել։ Իսկ ես այդ գյուղը շփոթեցի Սուլթան Սալայի հետ և սխալմամբ վերանվանեցի: Այժմ հետ կշրջեմ։ Ներողություն և շնորհակալություն ուշադիր լինելու համար: --23artashes (քննարկում) 14:19, 18 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի 23artashes, ճիշտն ասած, ես ուղղորդվում եմ ինձ մոտ եղած «Հայաբնակ գյուղերը Հայաստանի սահմաններից դուրս» իմ կողմից կազմված անվանումների ցանկից, որը ես կազմել էի 1990-ական թվականներին, երբ դեռ մենք չունեինք համացանց և Վիքիպեդիա: Այնտեղ գյուղը նշված է «Սուլթան Սալա»: Մինչ այս հոդվածում խմբագրում կատարելը, ես երկմտանքի առջև էի կանգնած, քանի որ սկզբնաղբյուրը չէի գտնում: Սակայն հաստատ գիտեմ, որ օդից չեմ հնարել անվանումը: Այնուամենայնիվ շնորհակալ եմ քեզանից, որ անտարբեր չես հոդվածների նկատմամբ և պատրաստ ես համագործակցել:--Որոտ (քննարկում) 14:35, 18 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Որոտ, հնարավորության սահմաններում պատրաստ եմ օգնելու ցանկացած հոդված խմբագրելիս կամ որևէ փաստ ճշտելիս: Այս դեպքում պարզապես շտապեցի, և ահա արդյունքը։ :-) --23artashes (քննարկում) 14:45, 18 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]