Քննարկում:Սատանա քշողը

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Exorcist ոչ թե նշանակում է «սատանա քշող», այլ «դևեր հանող»։ --vacio 10:15, 10 Սեպտեմբերի 2011 (UTC)[reply]

համաձայն եմ, պարզապես որպես ֆիլմի անվանում թարգմանվել է Սատանա քշողը: Erjanik

Բացի Վիքիփեդիայում, որտե՞ղ է այդպես թարգմանվել։ Chaojoker 11:58, 10 Սեպտեմբերի 2011 (UTC)[reply]
Իսկ միգուցե «Սատանային քշողը»?--Պանդուխտ 14:46, 10 Սեպտեմբերի 2011 (UTC)[reply]
Տարբերությունը մեծ չէ. սատանա և դև հասկացությունը էականորեն տարբեր նշանակություններ ունեն։ Ես նույնպես վիքիպեդիայից բացի այլուր չեմ գտնում «Սատանա քշողը» վերնագիրը։ Եթե ոչ մի տեղ հայերեն աղբյուրներում այն օգտագործված չէ, ուրեմն մենք պետք է թարգմանենք, այն ինչ կա բնագրում։ --vacio 14:48, 10 Սեպտեմբերի 2011 (UTC)[reply]

Շնորհակալություն կարծիքների համար, ասեմ որ ֆիլմը այս անվանումով թարգմանվել է Հ1 հեռուստաընկերության կողմից, հնարավոր է իհարկե թարգմանել այլ բառերով ինչպես Դուք եք կարծում, սակայն այստեղ միայն տերմինի (ի դեպ հայերեն տերմին բառի փոխարինողն է ԵԶՐ) թարգմանության խնդիրը չէ: Exorcist բառը կարելի է թարգմանել այլ ձևերով, բայց որպես ֆիլմի վերնագիր ու հայեցի բառ, որն ավելի արտահայտիչ է դարձնում ֆիլմի վերնագիրը առաջարկում եմ թողնել իմ կողմից գրված Սատանա քշողը վերնագիրը: Ինչ վերաբերվում է սատանային քշողը, թույլ տվեք չհամաձայնվել, որովհետև այն եզակիացնում է սատանա բառը, ես դրան համաձայն չեմ: Իսկ սատանա ու դև իրականում տարբեր հասկացություններ են, ինչևէ: ERJANIK

«Հայեցի» լինելը սուբյեկտիվ գնահատական է ու այստեղ դեր չի կարող խաղալ, բայց եթե Հ1-ում թարգմանվել է «սատանա քշողը», ապա կարծում եմ մեզ մոտ կարելի է թողնել նույնպես այդ տարբերակը։ Գուցե կարելի է միաժամանակ հոդվածում նշել, որ «exorcist» տերմինը հայերեն նշանակում է «դևեր հանող»։ --vacio 09:54, 11 Սեպտեմբերի 2011 (UTC)[reply]
«դևեր հանող» թարգմանությունն ավելի ճիշտ է նաև Աստվածաշնչային տեսանկյունից: «Դև» և «սատանա» բառերը քրիստոնեության տեսանկյունից հայերենում հոմանիշներ են: Նայեք նաև Մարկոսի ավետարանում, այնտեղ տվյալ գործողությունը միշտ «դեւեր հանել» է թարգմանվում: