Քննարկում:Սասուն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պետք է տարբերել Սասուն որպես երկրամաս և Սասուն՝ Օսմանյան կայսրության Բիթլիսի նահանգի գավառակ: Սահմաններով տարբեր էին: Հոդվածի գրեթե ամբողջ բովանդակությունը՝ երկրամասի մասին է: Առաջարկում եմ վերանվանել պարզապես Սասուն: --Rob (քննարկում) 16:36, 14 Հունվարի 2014 (UTC)

Ռոբ ջան, քանի որ մասնագիտական աչք ես գցել, ապա խնդիր չկա։ Ես էլ էի տարակուսում Սասուն, թե Սասունի գավառակ։ Թող Սասունի գավառակը հղում լինի այս հոդվածի վրա։ --Արման Մուսիկյան (քննարկում) 16:48, 14 Հունվարի 2014 (UTC)
Երևի պետք ա ձուլել նաև Սանասունքի հետ։ Իրար կրկնում են։ --Vahagn Petrosyan (քննարկում) 22:44, 14 Հունվարի 2014 (UTC)
Սանասունքը հատուկ Մեծ Հայքի համար է գրված։ Կարծում եմ չարժի իրար ձուլել, այլ արժե հղում դնել դեպի այս հոդված։ --Արման Մուսիկյան (քննարկում) 05:21, 15 Հունվարի 2014 (UTC)
Չէ, իհարկե, չարժի: «Սասուն» անունն ավելի տարածված է՝ կապված հենց 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրության շրջանում իրողությունների հետ՝ 1894 թ. և 1904 Սասունի ապստամբություններ և այլն: --Rob (քննարկում) 18:59, 15 Հունվարի 2014 (UTC)