Քննարկում:Սանկտ Պետերբուրգի պատմություն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս կաղապարը նախատեսված է «Պետերբուրգյան միամսյակ» նախագծի հոդվածների համար։


Աղբյուրների վստահելիությունը[խմբագրել կոդը]

Հայկ ջան, խնդրում եմ ստուգի աղբյուրները։ Ոչ–վստահելի աղբյուրներին՝ բլոգերին և անգամ հումորային Վիքի կայքին (lurkmore.to)-ին հղումներ կան։ Կողմնորոշվիր՝ ըստ Վիքիպեդիա:Վստահելի աղբյուրներ կամ եթե այդ ուղեցույցի լեզուն անհասկանալի է ru:Википедия:Авторитетные источники/en:Wikipedia:Identifying reliable sources։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 01:01, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Հումորային կայքը արդեն փոխեցի, իսկ բլոգը մենակ մի հատ էր: Դա բլոգ է, ճիշտ է, բայց յուրահատուկ հավաքածու է մի շարք գրքերի, ու հավաստիություն էլ կա: Այդ հոդվածը գրել է Յուրի Ալեքսեևը, Մոսկվայի պետական համալսարանից, մեջվերում եմ՝ Еще одна замечательная статья Юрия Георгиевича Алексеева, посвященная походу 1477 года против Великого Новгорода, закончившегося окончательным его подчинением Москве и упразднением республики: Алексеев Ю.Г. Поход 1477 г. // Исследования по русской истории и культуре: сборник статей к 70-летию профессора Игоря Яковлевича Фроянова. М.: Парад, 2006. С. 341 - 372.: Այսինքն՝ եթե խնդիրը հենց բլոգն է, կարելի է բլոգը ջնջել, և թողնել ուղղակի հոդվածի վերնագիրը, առանց լինկ: Մնացածները նայեցի, եթե չհաշվենք այն հղումները, որտեղ նշել եմ «պաշտոնական կայք», ապա մնացածները հետևյալն են՝ հղում 1՝ կայք, որտեղ նշված է քաղաքի հիմնադրման ամսաթիվը, սխալ չէ, հղում 2՝ շատ հեղինակավոր պատմափիլիսոփայական ամսագիր Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում, հղում 18՝ կայսրության պատմության կայք հղում 19՝ Ռուսական պետական հումանիտար ինստիտուտի կայք, ռազմական գրականության կայք, վերահսկվում է համալսարանների կողմից, ու տեղադրվում են միայն հեղինակավոր մասնագետների ստուգված հոդվածներ, հղում 40՝ վերոնշյալ լուրերի կայքը, նշել եմ ամիս-ամսաթվի համար, հղում 41 և 46 նույն ամսաթիվը հաստատող տեղեկություն «Սանկտ Պետերբուրգի հանրագիտարան» կայքում, 47 և 61՝ ակադեմիկ.ռու, ինձ թվում է՝ հեղինակավոր հանրագիտարանային կայք է, համենայն դեպս մինչև հիմա որևէ խնդիր չեմ հանդիպել, 52-60՝ ռազմական հանրագիտարանից կամ պաշտոնական էջերից՝ նահանգապետերի հղումները, 62-65 և 71՝ վերոնշյալ ռազմական հանրագիտարանից, 67՝ քաղվածք՝ լուրերից, հենց այդ արտահայտությունը նշելու համար, մնացածը՝ օրենքներ ու կանոններ, որ ամրագրված են քաղաքապետարանի կամ սահմանադրության պաշտոնական կայքերում, իսկ բլոկադայի մասին այս 4 կայքերից՝ 1, 2, 3, 4, 5, 2-ն ու 3-ը դանդաղ ինտերնետով եմ գրում, չեմ կարողանում ստուգել: Մնացածը ստույգ են ու հավաստի: Այն հղումները, որոնք լինք չունեն, գրքերի անվանումներ են: Հ.Գ. հայերենը իմ մայրենի լեզուն է, Ռուսաստան եմ եկել միայն սովորելու, մեկ տարի առաջ, մինչ այդ՝ ծնվածս օրվանից 20 տարի ապրել եմ Հայաստանում :-)--Հայկ (արաբագետ) 12:11, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Բլոկադայի զոհերի մասին տեղեկություններ[խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհայինի շրջանում կրկնվող մասեր կային, դրանք միացրել եմ, բայց այդ 2 կտորներում նկատեցի զոհերի մասին տեղեկությունների մեջ անհամատախսանություն և դեռ երկուսն էլ թողել եմ։ Առաջինում ասվում է որ « Մոտ երեք միլիոն բնակչություն ունեցող քաղաքում երկուսուկես տարի անց մնացել էին 700 հազար մարդ», ըստ երկրորդի «Շրջափակման տարիներին սովի ու համաճարակների ընթացքում զոհվել էր շուրջ 630 000 բնակիչ։ Եվս 200 000-ը՝ տեղահանման և վերաբնակեցման տարբեր փուլերում։»։ Նաև երկրորդ կտորում այս նախադասությունները կմիացնեի իրար, որ ավելի պարզ լինի։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 01:09, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Դե, այն, որ մոտ 3 միլիոն էր, ու դարձել է մոտ 700 000 1944 թվականին, պարզ երևում է այստեղ: Իսկ 630 000 զոհի մասին գրվում է այստեղ ու այստեղ: Եզրակացնում եմ, որ էվակուացված մարդկանց թիվն է, որ մեծ է եղել 200 000-ից: Ուղղակի հետ են վերադարձել, որովհետև 5 տարվա ընթացքում՝ մինչև 1950 թ., կտրուկ աճում է թիվը: Դա հետ վերադարձողներն են: Ինչևէ, արել եմ այս փոփոխությունը, որը, ինձ թվում է, ավելի պարզ է դարձնում վիճակը ու չի խճճում--Հայկ (արաբագետ) 18:05, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Հայկ ջան, քո տված ՌՈՒ։ՎՊ-ի հղումով դարձել է, ոչ թե 700 հազար, այլ 546 հազար։ Այս հոդվածում ru:Блокада Ленинграда կան ավելի հստակ, մանրամասն ու աղբյուրներով հաստատված թվեր, համաձայն նրանց՝ զոհվել էր մոտ 648 (16 հազար ռմբակոծումներից ու հրետանակոծումից, 632 սովից)։ Տարհանվել էր ոչ թե 200 հազար մարդ, այլ մեկ ու կես միլիոն, երեք փուլով, առաջին փուլում մինչև փաստացի շրջափակումը կես միլիոն մարդ, ու մի շարք հաստատություններ։ Խնդրում եմ ուղղիր այդ մասը թեկուզ ՌՈՒ։ՎՊ-ի տվյալներով դա և մի շտապիր :) Մեր եզրակացություն—ենթադրությունները չեն կարող լինել հոդվածում, ու համ էլ ինչի համար փորձենք եզրակացություններ անել, երբ հստակ ու քչից շատից վստահելի թվեր կան։ Պրոզա.ռու գեղարվեստական տեքստեր հրապարակելու կայք է, այն աղբյուր չի կարող հանդիսանալ։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 23:12, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Ալեքսեյ, արել եմ այս խմբագրումը: Եվ մի հարց, այս թեմայից դուրս: Կատեգորիաներին նկարներ պե՞տք են: Եթե այո, ապա փորձեցի այս կատեգորիայում դնել քո սևագրության նկարներից, բայց մեծ ստացվեց ու չի փոքրանում: Կուզենայի, որ անունը նույն ձևով գրվեր վրան, բայց՝ նկարը մնար փոքր:--Հայկ (արաբագետ) 23:39, 22 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

ծանոթագրությունների վիքիֆիկացում[խմբագրել կոդը]

ողջույն հարգելի Հայկ և Լիլիթ, հոդվածն արդեն ընտրյալ է, բայց առաջարկում եմ Ձեզ (ուղղակի Ձեզ եմ առաջարկում որովհետև Դուք առավել հետաքրքված էիք հոդվածով), որ ծանոթագրությունները վիքիֆիկացնել, այսինքն հնարավորինս օգտագործել {{Cite web}}, {{Cite book}}, {{Cite news}} և այլն, առաջ ընկնելով ասեմ, որ իմ ստեղծած ներկայումս ընտրյալ Այս հրաշալի կյանքը հոդվածի համար էլ ոմ որոշել նույնը անել, դա ես կանեմ, ու կուզեմ որ հետայսու, մանավանդ ընտրյալ կարգավիճակի հոդվածները հնարավորինս լինեն այս կաղապաներով ծանոթագրությամբ, սա իհարկե առաջարկ է, կուզենաի լսել Ձեր կարծիքը: --ERJANIK քննարկում: 13:40, 12 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]