Քննարկում:ՋավաՍկրիպտ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվանափոխում[խմբագրել կոդը]

JavaScript-ը ծրագրավորման լեզու է, և ուղղակի ճիշտ չի ծրագրավորման լեզվի անվանումը թարգմանել հայերեն կամ գրել այն հայատառ։ Ես դա ասում եմ որպես ծրագրավորող :) --Համլետ Մուրադյան 15:57, 26 Մայիսի 2012 (UTC)[reply]

Իսկ կբացատրե՞ք, ինչու է դա սխալ։ Չէ որ ծրագրավորման հրահանգի մասին չէ խոսքը, այլ ծրագրավորման լեզվի։ --vacio 09:03, 1 Հունիսի 2012 (UTC)[reply]
Բայց դա լեզվի անվանումն է։ Մենք սրանով ընթերցողին մոլորության մեջ ենք գցում։ Ընթերցողը պետք է տեղյակ լինի, որ լեզվի իսկական անվանումը ոչ թե ՋավաՍկրիպտ է, այլ JavaScript (ի միջի այլոց, այն արտասանվում է ոչ թե ՋավաՍկրիպտ, այլ ՋավաՍքրայփթ)։ Ընթերցողը հենց հոդվածի սկզբից, հենց հոդվածի վերնագրից կարող է սխալ հասկանալ լեզուն։ Եվ, բացի այդ, եթե մենք թարգմանել ենք JavaScript-ը հայերեն, ապա եկենք նույն տրամաբանությամբ թարգմանենք մնացած լեզուները նույնպես՝ PHP-ն՝ ՊՀՊ, HTML-ը՝ ՀՏՄԼ, JScript-ը՝ ՋՍկրիպտ, BrainFuck-ը՝ ԲրեյնՖաք, CSS-ը՝ ՑՍՍ և այլն։ Ծրագրավորման լեզվի անվանումը պետք չէ փոխել։ Դա չի կարելի համեմատել սովորական լեզվի հետ․ սովորական լեզվով խոսացողներ կան, ծրագրավորման լեզվով՝ չկան, ուստի, եթե կարելի է թարգմանել սովորական լեզվի անվանումը (ռուսերեն, հուներեն, անգլերեն), ապա ծրագրավորման լեզվի անվանումը չի կարելի։ --Համլետ Մուրադյան 07:16, 4 Հունիսի 2012 (UTC)[reply]