Քննարկում:Ուշահիդի

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալիկ ջան, տեքստի այս բլոկի հետ կապված լիքը խնդիրներ կան։

1. Պաշտոնական Ուշահիդիի հոսթինգ հարթակում գտնվող կայքերը օգտվում են առևտրային ծառայություն։ [2] -- իմաստ չի կազմում «օգտվում են առեւտրային ծառայություն»՝ ի՞նչ նկատի ունես, գուցե անգլերերնը գրես՝ ես վերաթարգմանե՞մ։

1. Ուշահիդին հնարավորություն է տալիս օգտագործել ՕփենՍթրիթՄեփի քարտեզներ օգտագործողի միջներեսում, բայց պահանջում է Գուգլե Մեփսի ԷյՊիԱյ և աշխարհագրական կոդավորման (գեոկոդինգի) համար։ -- այս մասը՝ որքանո՞վ է հետաքրքիր ընթերցողի լայն շրջանակի համար։ Միջին վիճակագրական կարդացողի տեսակետից՝ API ու երկու քարտեզագրման համակարգերի հիշատակումը կդժվարացնի տեքստի ընկալումը։

3. Ուշահիդիի տեղական տեղադրումները, որպես կանոն օգտագործում են կարճ հաղորդագրությունների տեղական ծառայություն օգտագործմամբ։ -- այս նախադասությունը կխմբագրեմ՝ որովհետեւ «տեղական» բառը երեք անգամ կրկնվում է նույն նախադասության մեջ, իսկ դա տգեղացնում է տեքստը։ —Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ Angryroot (քննարկումներդրում) 2011-11-13T16:18:00‎.

Ողջույն :) Վիքիփեդիայում եթե սրա նման սխալներ ես տեսնում, կարող ես նրանք անմիջապես ուղղել։ Հատկապես նման ակնհայտ ու անկասկած, դեպքերում, էլ նախորոք քննարկել, համաձայնեցնել պետք չէ։ Քննարկումը ավելի ոչ միանշանակ/ոչ–հստակ դեպքերում է, կամ լուրջ փոփոխությունների, որոնք կարող են ոչ միանշանակ ընկալվել։ Այս դեպքում, ուղղակի հազար անգամ նախադասության կառուցվածքը փոխեցի, ու սկիզբը մի ձև եղավ, մեջտեղը այլ, վերջը այլ։ Հիմա կփորձեմ այնպես անել, որ գոնե իմաստ արտահայտի, դու իրան արդեն մաքրագրի, որ ոճային առումով ճիշտ լինի ու ավելի հայերեն հնչի։ Անգլերեն նախադասությունը հետևյալն էր (շեղատառ)՝ «The Ushahidi platform is built on the Kohana web framework, a fork of the CodeIgniter framework. It includes built-in support for Nexmo wholesale SMS API and Clickatell SMS gateways. Furthermore, the official Ushahidi-hosted websites use the commercial service.»
Այդ պարբերությունը հոդվածի անգլերեն տարբերակից եմ վերցրել, ու ՎՓ–ի ստանդատրտներով, այն ինչ–որ շատ նեղ մասնագիտական չէ, ու քանի որ ծավալով սահմանափակում չունենք, խնդիր չեմ տեսնում (ու ինչ մեղքս թաքցնեմ, համ ԿոդԻգնայատերը, համ Կոհանան, համ ՕփենսթրիթՄեփը հոգեհարազատ նախագծեր էին, ու իմ համար բացահայտում էր, նենց որ գայթակղությանը չդիմացա)։ Այլ հարց է, որ հոդվածի անգլերեն տարբերակն էլ, առանձնակի հաջող չէ, իսպաներենում որքան հասկանում եմ, նշվում է որ նաև Բինգի քարտեզներից է հնարավոր օգտվել, բայց աղբյուրը նույնպես իսպաներեն է, ու չեմ կարող վստահանալ դրանում։ Մեկ այլ բան, որ կարելի է անել, մտահոգությունդ վերացնելու համար՝ առանձնացնել այս մասը, ընդհանուր ներածականից։ Այդ դեպքում, տեխնիկակական կառուցվածքով ենթագլուխը արդեն կկարդան նրանք ում դա հետաքրքիր է։
Այսքանը որ գրեցինք, մի բան էլ ասեմ, անգլերեն տարբերակում հոդվածը պատմում է Ուշահիդի ՀԿ–ի մասին, իր բոլոր ծառայություններով/հարթակներով, մեր մոտ հոդվածը հենց Ուշահիդի ծրագրի մասին է, բայց դե լուրջ խնդիր դրանում չեմ տեսնում, այս պահին։ Այլ լեզուներում կարծես նույնպես հիմնականում ծրագրի մասին են խոսում։
Հ․Գ․ Խնդրում եմ, քննարկման էջերում, մի մոռացի ստորագրել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 14:13, 13 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]