Ուշահիդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուշահիդի (աֆրիկյան սուահիլի լեզվից թարգմանվում է որպես «վկայություն» կամ «վկա»), ազատ կոդով և անվճար տարածվող ծրագրային հարթակ է, որը թույլ է տալիս ստանալ որևէ խնդրի շուրջ, օրինակ՝ աֆրիկայում ազգամիջյան բախումների ժամանակ տեղի ունեցող բռնությունների վերաբերյալ ականատեսների վկայությունները էլեկտրոնային փոստի կամ տեքստային կարճ հաղորդագրությունների միջոցով ստանալ և տեղադրել Գուգլ Մեփս[1] էլեկտրոնային վեբ քարտեզի վրա և ստացվող «վկայությունների քարտեզը» արտապատկերել ցանկացած կայքէջում։

Ուշահիդի համակարգը, այսպիսով, օգտագործում է քրաուդսորսինգի՝ «հանրային ջանքի» գաղափարը սոցիալական ակտիվիզմի, հանրային հաշվետվողականության խրախուսման համար՝ օգտագործելով ակտիվիզմի, քաղաքացիական լրագրության և գեոտարածական տվյալների համադրությունը, որն այլ կերպ կոչվում է «ակտիվսիտային քարտեզագրում»։

Կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշահիդի հարթակը հիմնված է Կոհանա (անգլ.՝ Cohana) վեբ-կմախքի վրա (ԿոդԻգնայտեր անգլ.՝ CodeIgniter կմախքի ճյուղավորում)։ Այն պարունակում է Նեքսմո և Քլիքաթել կարճ հաղորդագրությունների ուղարկման համակարգերի ներդրված սատարում։ Ուշահիդիի պաշտոնական հոսթինգ հարթակում տեղակայված կայքերը օգտվում են կարճ հաղորդագրություններ ուղղարկելու առևտրային ծառայությունից։[2] Ուշահիդին հնարավորություն է տալիս միջներեսում օգտագործել ՕփենՍթրիթՄեփի քարտեզներ, սակայն միևնույն է պահանջում է Գուգլ Մեփսի ԷյՓիԱյ աշխարհագրական կոդավորման (գեոկոդինգի) համար։

Ուշահիդիի առանձին տեղակայումներ, որպես կանոն, գործածում են կարճ հաղորդագրությունների տեղական ծառայությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Megha Baree (նոյեմբերի 20, 2008)։ «Citizen Voices»։ Forbes Magazine։ Վերցված է 2010 թ․ հունվարի 15 
  2. «SMS Helps Provide Instant SOS During Times of Crisis - Clickatell and Ushahidi Urge Support to Haiti» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]