Քննարկում:Նեյրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Untitled[խմբագրել կոդը]

հարգելի LeeTee18 - որոշ տեղեկատվություն սխալ է մատուցված նյութում, իսկ դրանք ես ուղղել էի: կրկին սրանք սխալ ձևով են ու խնդրում եմ փոփոխություններ կատարելիս լինել ուշադիր ու օգտվել հավաստի աղբյուրներից.

  1. Աքսոններից մեկն ազդանշան է ուղարկում ծայրամասային նյարդային համակարգ՝ մաշկի, վերջույթների և մկանների ընկալիչներին, մինչդեռ մյուսը կապ է հաստատում ողնուղեղի հետ:
  • սա կոպիտ սալ է, քանի որ կեղծ միաբևեռ նեյրոնները գերազանցապես հանդիսանում են զգացող ուղիներ, իսկ զգացող (աֆերենտ) նեյրոնները ՈՉ ԹԵ ազդանան են ուղարկում ԾՆՀ, այլ հակառակը` բերում են ԿՆՀ: բացի այդ, սրանք ազդակները ստանում են ոչ միայն մաշկից, վերջույթներից ու մկաններից, այլ ՄՅՈՒՍ օրգաններից ևս: իսկ ինչ վերաբերում է ողնուղեղի հետ կապին, ապա կեղծ միաբևեռները ազդակներ են ստանւոմ նաև գկխի հատվածից ու այդ դեպքում նրանց ողնուղեղի հետ կապ չեն հաստատում, այլ անմիջականորեն կապվում են գլխուղեղի հետ: [1]
  1. Զգայական նեյրոններից շատերը երկբևեռ են:
  • խնդրում եմ ուշադիր լինել ու լավ ուսումնասիրել գրականույթոնը, քանի որ զգայական նեյրոնների մեծ մասը, կրկնում եմ ԿԵՂԾ միաբևեռ են, իսկ երկբևեռ նեյրոններ շատ քիչ կան օրգանիզմում: [2]

Գրականություն

  • Guyton and Hall Textbook of Medical Physiology (12th Edn)
  • Histology Text and Atlas with Correlated Cell & Molecular Biology - Michael H. Ross
  • Fundamental Neuroscience (3rd edition) 2008
  • атлас по физиологии_камкин
  • Фундаментальная и клиническая физиология под ред. А. Камкина, А. Каменского

Հարգելի Գարվիք, շնորհակալություն առաջին նկատառման համար: Պետք է լինի կատարում է դենդրիտի դեր ու ազդակներ ստանում վերոհիշյալ մասերից: [3] իսկ ինչ վերաբերում է մնացածին, ահա քաղվածք գրականությունից` Many sensory cells are bipolar cells, including those in the retina of the eye and in the olfactory epithelium of the nose. The mechanoreceptors that convey touch, pressure, and pain to the spinal cord are variants of bipolar cells called psydo-unipolar cells. These cells develop initially as bipolar cells: later the two cell processes fuse to form one axon that emerges from the cell body. The axon then splits into two; one branch runs to the periphery (to senspory receptors in the skin, joints and muscle), the other to the spinal cord. <ref>Kandel, Eric R.; Schwartz, James H.; Mack, Thomas M. Jessell (2000). Principles of neural Science. (4th ed.). Cambridge: McGrawHill. p. 24.

ի դեպ, սա հենց այն աղբյուրն է որ նշված է նաեվ անգլալեզու Վիքիպեդիայում: Հայկական տարբերակում էլ գրված է ՇԱՏԵՐԸ, ոչ թե մեծ մասը: խնդրում եմ լրացումների դեպքում նշել աղբյուրներն ու էջերը


Հարգելի Մասնակից:LeeTee18: շնորհակալություն, որ հետևողականորեն եք խմբագրման հարցում, սակայն ներկայացնեմ փաստեր.

1. [4] անգլիական վիքիյում, վերևում գրված է որ կեղծ միաբևեռը կամ է հաստատում ծայրամասի և ողնուղեղի հետ: Դա դուք էլ եք նշում, սակայն դա ՃԻՇՏ չէ: եթե հայեք նույն հոդվածի ներքևի մասում, կտեսնեք, որ այնտեղ արդեն գրված է ճիշտ տարբերակը: խնդրեմ - [Pseudounipolar neuron#Anatomy]: Այստեղ հստակ գրված է, որ կեղծ միաբևեռները հայտնաբերվել են նաև գանգուղեղային նյարդերում, իսկ դրանք ինչպես հայտնի է, առանց ողնուղեղի են հաղորդում ազդակները` միանգամից գլխուղեղ: Այնպես որ, ճիշտ չէ ասել, որ կեղծ միաբևեռները ազդակներն ուղարկում են միայն ողնուղեղ: ուղղակի հոդվածագիրը անչափ անուշադիր է եղել ու չի նկատել այն հակասությունը, որը գրել է անգլիալեզու հոդվածի տարբեր տեղերում:

2. ինչ վերաբերում է երկբևեռնեին, ապա դրանք ճիշտ եք նշել, որ գտնվում են աչքում և լսողական օրգանում, սակայն դրանք այնքան տարածված չեն, որքան կեղծ միաբևեռները: սրանք ողնուղեղում հայտնաբերվում են հիմնականում սաղմնային զարգացման շրջանում, իսկ հասուն օրտանիզմներում, սրանք քանակը բավականին քիչ է: ահա այստեղ - [Bipolar neuron#Bipolar cells in spinal ganglia]

բանն այն է որ ես չեմ պնդել որ կեղծ միաբեվեռները կապ են հաստատում միայն ողնուղեղի հետ, այլ ներկայացրել միայն այն տեղեկությունը որին տիրապետում եմ: չեմ նշել նաեվ թե երկբեվեռները գերազանցում են կեղծ միաբեվեռներին: իհարկե ուրախալի է տեսել լրացումներ: նշեմ նաեվ որ անգլալեզու հոդվածը մեջբերեցի միայն այն պատճառով, որ որպես հղում էիք ներկայացրել, իսկ հոդվածս հիմնել եմ գրքի վրա: ամեն դեպքում հիմա ավելի հստակ է ինֆորմացիան

Wiki loves science 2015-2016 logo.svg
Այս հոդվածը բարելավվել է 2015 թվականի Վիքին սիրում է Գիտություն նախագծի ընթացքում։