Քննարկում:Յոստ Գիպերտ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

"Գյոթեի" գրվում է առանց յ-ի: (Քանի որ հայերենում միայն ո-ից և ա-ից հետո է գրվում յ, եթե հաջորդ տառը նույնպես ձայնավոր է:)

"Կենսագրություն-Ը" այս կոնտեքստում վերաբերում է "ՆՐԱ կենսագրությանը", ը-ն որոշյալ հոդ չէ: Կարծում եմ, "Կենսագրություն", "Գործունեություն" մի տեսակ անբնական է հնչում հայերենում:

Բացի այդ, հայերենում անձնանունները միշտ ունեն որոշյալ հոդ՝ Յոստ ԳիպերտԸ գերմանացի գիտնական է: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Hasmine (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Hasmine։ Գյոթեի սխալը գալիս էր Վիքիդատայից։ Արդեն ուղղեցի։ Ինչ վերաբերում է ը հոդին, ապա հանրագիտարաններում, այդ թվում և Վիքիպեդիայում, ընդունված է գրել առանց առանց ը-ի։ Դրա վերաբերյալ նույնիսկ հատուկ քննարկում է եղել և որոշվել է գրել առանց ը-ի։ Խնդրում եմ այլևս տվյալ ուղղումները չանել։ Նաև մի մոռացեք ստորագրել քննարկման էջերում` մուտքագրելով 4 հատ ալիքանշան` ~~~~։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 17:28, 22 Մարտի 2016 (UTC)[reply]

Հարգելի 23artashes: Շնորհակալ եմ արձագանքի համար: Շատ լավ: Ես, միևնույն է, կարծում եմ, որ "Կենսագրություն" առանց ը-ի այնքան բնական չէ, բայց քանի որ համայնքն այդպես է որոշել, կթողնեմ առայժմ առանց ը-երի: Գուցե պետք է նորից քննարկում անել ու վերանայել: Հղում կտա՞ք այդ քննարկման: Իսկ որպես ապացույց, որ հայերենի լեզվակիրը ինչ-որ պահից սկսած, երբ մտովի բավականաչափ հեռանում է ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և այլն, բնագրերից ու սկսում է "հայերեն մտածել", ը-եր է գրում վերնագրերում, խնդրում եմ, դիտեք Պուտինի մասին էջը և "հայերեն մտածելով"՝ փորձեք բոլոր ը-երը մտովի հեռացնել: Պետք է նաև հաշվի առնել, որ, ինչպես վերևում էի արդեն նշել, ը-ն հայերենում երկու գործառույթ ունի՝ ինչպես որոշյալ հոդ, այնպես և երրորդ դեմքի եզակի թվի հատկացական դերանուն ("նրա"): Չի նշանակում, թե պետք է ամենուր ը-եր դնել, բայց, կարծում եմ, անհիմն է միօրինակության համար անցնել լեզվի բոլոր նրբերանգների վրայով ու ջնջել ը-երն ամեն տեղ: Անգամ նույն անգլերենում ու գերմաներենում էդպիսի կանոն չկա՝ վերնագրում ոչ մի որոշյալ հոդ կամ հատկացական դերանուն: Որտեղ պետք է՝ դնում են, որտեղ պետք չէ՝ չեն դնում:

Ստորագրման կանոնին ուշադիր չեմ եղել, այսուհետ նկատի կունենամ, շնորհակալություն: Hasmine (քննարկում) 12:11, 25 Մարտի 2016 (UTC)Hasmine[reply]