Քննարկում:Յոթ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

OOjs UI icon language-ltr-progressive.svg

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Семь (фильм)» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Մի գուցե հեղինակը չգիտի բայց ասեմ որ վերնագիրը պետք է հայերեն լինի: – Այս անստորագիր գրառման հեղինակն է 46.130.2.105 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հեղինակը գիտի, նման բացառություններ լինում են: Arantz (քննարկում) 22:03, 12 Օգոստոսի 2012 (UTC)
Իսկ հեղինակը կարո՞ղ է ապացույցել, որ նման բացառություններ լինում են: Ինձ սա շատ հետաքրքրեց:--Crzycheetah (քննարկում) 22:25, 12 Օգոստոսի 2012 (UTC)
Իսկ չե՞ս տեսնում, ավելի լավ ապացույց որտեղի՞ց բերեմ: Arantz (քննարկում) 22:31, 12 Օգոստոսի 2012 (UTC)
Փաստորեն Վիքիի կանոններից մեկն էս խաղտում՝ այ էս մեկը:--Crzycheetah (քննարկում) 22:38, 12 Օգոստոսի 2012 (UTC)
Հա՞, իսկ ո՞վ ասաց, որ սա ռուսերեն վիքին է: Այդ ես եմ խնդրում` աբսուրդի մի հասցրեք: Arantz (քննարկում) 02:22, 13 Օգոստոսի 2012 (UTC)

Arantz, աշխատեք ձեր գործողություններով չստեղծել կրկնակի աշխատանք ուրիշ մասնակիցների և ադմինների համար։ Մնացածը կարծում եմ ինքներդ էլ գիտեք։ Ավելորդ տառեր այս աբսուրդության քննարկման համար ավելորդ են։ ― Teak (քննարկում) 04:46, 13 Օգոստոսի 2012 (UTC)

Գիտես, Տիկ, ոչ ոք մյուսին չի ստիպում խմբագրել այն, ինչ նրան դուր չի գալիս, եթե կրկնակի` այսինքն ավելորդ աշխատանք է առաջանում, բոլորին առաջարկում եմ ավելորդ ջանք չթափել: 500-ից ավել վիքիֆիկացման հոդված կա, բազմաթիվ կարճ էջեր կան, խնդրեմ, եթե տանջվել սիրում եք, ինձ հետ ի՞նչ գործ ունեք: Թե խմբագրում էլ եք, անձայն խմբագրեք, ես ինչ-որ մեկին պատմո՞ւմ եմ խմբագրումների մասին, կամ օտար հոդված խմբագրելուց հեղինակին զգուշացումներ տալի՞ս եմ: Arantz (քննարկում) 15:43, 13 Օգոստոսի 2012 (UTC)
Իհարկե չի ստիպում, բայց մենք այստեղ ինչո՞վ ենք զբաղված, մարդա իրա աջը քաշած միայն մեր համոզմունքների վրա հիմնվելով հոդված գրելո՞վ։ Եվ ո՞ւր կհասցնի մեզ այսպիսի վերաբերմունքը։ Ես չէի ասի այդ ավելորդ գործի մասին, եթե դու պատահաբար վրիպակ բաց թողած լինեիր կամ չիմանալու պատճառով՝ որևէ բացթողում։ Բայց պրովոկացիաները (հուսով եմ այնքան իրար կհարգենք, որ չսկսենք ժղտել թե սա պրովոկացիա էր) բոլորին էլ միայն գլխացավանք են բերում։ Նաև, եթե արմատական փոփոխություն եք մտցնում որևէ քչից-շատից հասուն հոդվածում, լավ կլինի ձեր մոտեցումը մի երկու խոսքով բացատրեք քննարկման էջում։ Սա միայն դրականորեն կազդի ընդհանուր հանրության ներդաշնակությունը։ ― Teak (քննարկում) 18:37, 13 Օգոստոսի 2012 (UTC)
Դու պնդել ես, որ ռուսական ուղղությունները հոդվածներում ավելի գերադասելի են, քո ֆիլմասեր ծանոթների շրջանակում հարցրու, թե որ անվանումով գիտեն ֆիլմերը, որ լեզվով են մեջբերումներ անում ֆիլմերից, ես լրագրություն չեմ անում վիքիում, որ մարդկանց հանրածանոթ ու մատչելի երևույթները փոխեմ: Կամ, եթե այդպես չի, ես էլ իմ աջը քաշած խմբագրում եմ: Դու չէի՞ր մի տեղ ասում` գուցե այսպես սխալ է, բայց հենվելով (ինձ որ անհայտ զանգվածի) զանգվածի վրա, նախընտրելի է սա, հա, հիշեցի, ոճական ճշտությունը զոհում ես (ինձ որ անհայտ) զանգվածի թերություններին: Եթե առաջնորդը կաղում է, նրան փոխել է պետք, ոչ թե կաղալ: Arantz (քննարկում) 19:23, 13 Օգոստոսի 2012 (UTC)
Արի քննարկումը չմասնատենք։ Ինձ վերագրում ես բաներ, որ ես չեմ պնդել, մնացածը՝ ամերիկյան (ձռով) գեղեցկության քննարկման էջում։ Այս հոդվածի պարագայում, այն պետք է կա՛մ հայերեն լինի, կա՛մ բնօրինակ անվանմամբ։ Քո ընտրած անվանումը սխալ է վիքիպեդիայի համար։ ― Teak (քննարկում) 23:11, 13 Օգոստոսի 2012 (UTC)

:)[խմբագրել կոդը]

Երջանիկ, ապրես, ես էլ մտածում էի` ո՞վ ա պարապ, որ Ֆինչերի համար հոդված գրի, հղում չէի տվել:Big smile.png Arantz (քննարկում) 00:33, 14 Օգոստոսի 2012 (UTC)