Քննարկում:Յոթ սարից այն կողմ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս ֆիլմում Սուրիկի դերը Արծրուն Մանուկյանը չի կատարում: Դերակատարի անունը Արա Մանուկյան է և խոսքը նույն անձնավորության մասին չէ: Վերջինս հանդես է եկել նաև «Ձորի Միրոն» ֆիլմում, կատարելով Միրոյի ռազմաճակատ մեկնող որդու դերը (կարծեմ կերպարի անունը Հարութ էր): Հանդես է եկել նաև բազմաթիվ հեռուստաներկայացումներում, սակայն համացանցում որևէ տվյալ չկա նշված դերասանի մասին:--Որոտ (քննարկում) 16:34, 9 Մայիսի 2017 (UTC)[reply]

Հա, մոռացա նշել, որ 1983 թ-ի «Անուշ» ֆիլմում Սարոյի դերը նույնպես կատարում է ոչ թե Արծրուն Մանուկյանը, այլ Արա Մանուկյանը--Որոտ (քննարկում) 16:42, 9 Մայիսի 2017 (UTC)[reply]

Նույնը վերաբերում է նաև Շավարշի դերին «Ուր ես գնում զինվոր» ֆիլմում:--Որոտ (քննարկում) 17:11, 9 Մայիսի 2017 (UTC)[reply]

Հարգելի Որոտ, շնորհակալություն սխալը նկատելու համար: Յոթ սարից այն կողմ ֆիլմում ուղղեցի և նշեցի Արա Մանուկյանի անունը: Ո՞ւր ես գնում, զինվոր ֆիլմում kinopoisk.ru կայքում որպես Շավարշի դերասան նշված է Արծրուն Մանուկյան, imdb.com կայքում` Արա Մանուկյան: Եթե Դուք այլ աղբյուր գիտեք, խնդրում եմ նշեք: Անուշ ֆիլմում Սարոյի դերասանի համար kinopoisk.ru կայքում նշված է կրկին Արծրուն Մանուկյան: --Armineaghayan (քննարկում) 20:13, 9 Մայիսի 2017 (UTC):[reply]
Արմինե ջան, Արծրուն Մանուկյան հոդվածի քննարկման էջում արդեն գրել եմ, այստեղ էլ կրկնեմ, որ ես կարողացա ճշտել` դիտելով ֆիլմերի տիտրերը (3։33, 1։20)։ Այնտեղ հստակ գրված է` Արա Մանուկյան։ Դրանից հավաստի աղբյուր լինել չի կարող։ --23artashes (քննարկում) 20:29, 9 Մայիսի 2017 (UTC)[reply]

Կարող եմ ավելացնել միայն, որ Արա Մանուկյանը 1980-ական թվականներին բավականին հայտնի երիտասարդ դերասան էր: Նրան հիշում եմ ավելի շատ հեռուստաներկայացումներից, հատկապես «Ռոմեո և Ջուլիետ», որտեղ կատարում էր Ռոմեոյի դերը: Համաձայն նշված հոդվածի, Արծրուն Մանուկյանը մահացել է 1984 թվականին, 49 տարեկանում, իսկ Արա Մանուկյանը ավելի երիտասարդ էր: Հետաքրքիր է, որ համացանցում ոչ մի տեղեկություն չկա նրա մասին: 1990-ական թվականներից այդ դերասանն այլևս ոչ մի տեղ հանդես չի եկել: Շնորհակալ եմ արագորեն սխալմունքն ուղղելու համար: Ռուսական կայքն հավանաբար շփոթել է անունները: Ի դեպ, եթե Արծրուն Մանուկյանը մահացել է 1984 թվականին, ապա չէր կարող նկարահանվել նաև 1986, 1987 և 1992 թվականներին նկարահանված ֆիլմերում: Ես չեմ կարող այդ առումով ոչինչ նշել, քանի որ այդ ֆիլմերը չեմ դիտել: Որքան գիտեմ, վերջին դերը կինոյում, 1985 թ-ին թողարկված «Դիմակայություն» հեռուստասերիալն է:--Որոտ (քննարկում) 23:25, 9 Մայիսի 2017 (UTC)[reply]