Քննարկում:Մադրիդ
Արտաքին տեսք
Այս հոդվածը համարվում է հայերեն Վիքիպեդիայի լավ հոդվածներից մեկը: Նայեք համապատասխան քննարկումը (հոդվածը կարգավիճակը ստացել է 2014 թվականին): |
![]() |
Մինչ Մադրիդում ձևավորվում է ժամանակակից ենթակառուցվածք, այն նպատակ ունի պահպանել իր պատմական տեսքը հնամենի փողոցներով և շինություններով։ | ![]() |
Ընկերներ, եթե հնարավոր է եկեք լրացնենք կամ վատագույն դեպքում փոփոխենք այս նախադասությունը, այլապես իմաստը (մեղմ ասած) այնքան էլ ընկալելի չէ։ dato ։) 15։45, 18 Դեկտեմբերի 2013 (UTC)
- Դաթո ջան, նման թյուրիմացություն պարունակող նախադասությունները կարող ես անմիջապես ջնջել։ Ես առաջի մի քանի պարբերությունն եմ աչքի անցկացրել և լավն էր։ Քիչ-քիչ աչքի կանցկացնեմ բոլորը։ Հոդվածը լավն է իրականում։ --Արման Մուսիկյան (քննարկում) 17:08, 18 Դեկտեմբերի 2013 (UTC)
- Կարելի էր ոչ թե նախադասությունը հանել այլ փոխել ձևակերպումը, օրինակ այսպես, Մադրիդում ժամանակակից ենթակառուցվածքի ձևավորման հետ մեկտեղ նաև աշխատում են պահպանել նրա պատմական տեսքը հնամենի փողոցներով և շինություններով։, նախադասությունը կարևոր է հոդվածի համար:--Սամվել (քննարկում) 07:47, 19 Դեկտեմբերի 2013 (UTC)
- Լավ գաղափար է։ --Արման Մուսիկյան (քննարկում) 08:55, 19 Դեկտեմբերի 2013 (UTC)
- Հոդվածն իրոք լավն է։ Կարծում եմ՝ վրան մի քիչ աշխատելով կարող են հրաշալի հոդված ստանալ։ Ուղղակի մի քանի տառասխալներ և ուղղագրական, կետադրական և շարադասական սխալներ կան։ Դրանք անպայման կուղղվեն։ dato ։) 09:47, 19 Դեկտեմբերի 2013 (UTC)
- Շատ բարի, Դաթո ջան։ Ես էլ ինչ նկատեմ կուղղեմ։ Բայց իրականում այդ նախադասության վրայից անցել էի ու չէի նկատել։ Վերստուգումն ինձ համար դժվար է։ --Արման Մուսիկյան (քննարկում) 09:51, 19 Դեկտեմբերի 2013 (UTC)