Քննարկում:Ղազանչի (Շիրակի մարզ)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՂԱԶԱՆՉԻ Բնակչություն 0.0

Մակերես 3.4 կմ2

Բնակավայրը հիմնվել է 1852 թվականին: Նախնիները ներգաղթել են Արևմտյան հայաստանի Ալաշկերտ Գավառի Իրիցու գյուղից և հաստատվել Արևելյան հայաստանի Աշոցքի գավառում՝ այն վերանվանելով Ղազանչիի: Սկզբնական շրջանում գյուղը բաղկացած է եղել 24 տնտեսությունից՝ հետագայում այն հասցնելով 330 տնտեսության: Բնակչությունը զբաղվել է անասնապահությամբ և դաշտավարությամբ, ակունքներից հոսող ջրերի վրա կառուցել ջրաղացներ:

Գյուղում կառուցված է եղել եկեղեցի և տարրական դպրոց: Գյուղը իր մասնակցությունն է ունեցել հայրենական մեծ պատերազմին, տվել 115 զոհ:

1967 թվականին ստեղծել սովխոզ տնտեսություն, որը զարգացրել է գյուղատնտեսությունը և անասնապահությունը: 1968 թվականին գյուղի ընտերքի խմելու ջուրը Գյումրի քաղաք տեղափոխվելու պատճառով տեղահան են արվել 1.5 կմ հեռավորության վրա նախկին գյուղից դեպի արևելք, որը բերել է բնակչության մեծ արտահոսքի: Հետագայում կառուցվել են նոր մշակույթի օջախ, միջնակարգ դպրոց, մսուր-մանկապարտեզ, ոչխարաբուծական և խոշոր եղջերավոր անասունների համար կաթնային համալիր: