Քննարկում:Ձյունահովազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

այս անվանումը ինձ կասկածելի է թվում, մասնագետ-մասնակիցներին կխնդրեմ ստուգեն: --ERJANIK քննարկում: 17:24, 7 Դեկտեմբերի 2013 (UTC)

Երջանիկ ջան, անվանումը կասկածելի չէ, հոդվածն է մասամբ սխալ: Հոդվածի մեծ մասը, այդ թվում անվանման մեջ նշված լատիներեն Panthera pardus վերաբերում են ընձառյուծին (նույնիսկ նախադասություններն են նույնը): Իսկ տեղեկաքարտում նշված Uncia uncia-ն, հենց ձյունինձն է (ռուս.՝ Ирбис) ու հոդվածի մի մասը հենց ձյունինձի մասին է: Հնարավոր է, որ ընձառյուծները և ձյունինձները լինելով նույն ցեղի ներկայացուցիչներ ունենան նույն մարմնի չափեր, ձագեր և այլն, դրա համար է հեղինակը պատճենել նույնը ընձառյուծ հոդվածից: Եթե այդպես է, ուրեմն հոդվածը ճիշտ է, միայն անհրաժեշտ է հոդվածում գրված լատիներենը փոխարինել Uncia uncia-ով: Դատարկություն (քննարկում) 17:39, 7 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ռ․ Ղազարյանի «Կենդանիների անունների հայերեն-ռուսերեն-լատիներեն կարգաբանական բառարան»-ում գրված է Հովազ, ինձ-Леопард, барс, пантера-Panthera pardus։ --Lilitik22 (քննարկում) 17:42, 7 Դեկտեմբերի 2013 (UTC)
Լիլիթ ջան, տեղեկաքարտում տես, որ գրված է Uncia uncia, ես ենթադրում եմ, որ հեղինակը մոռացել է ուղղակի Panthera pardus-ը փոխի: Հովազն էլ, հենց ընձառյուծն է: Դատարկություն (քննարկում) 17:47, 7 Դեկտեմբերի 2013 (UTC)
Հա, ճիշտ ես, Դավիթ ջան։ Նույն բառարանում գրված է՝ Ձյունահովազ-Снежный барс, ирбис-Uncia uncia: Դե ձյունահովազն ու ձյունինձը նույնն են, կարելի է ձյունահովազը վերահղել։ --Lilitik22 (քննարկում) 17:52, 7 Դեկտեմբերի 2013 (UTC)
ես հենց ի նկատի ունեի Ձյունինձի փոխարեն Ձյան հովազ կամ ման մի բան (դեռ որ առանց հոդվածի միջի նյութի), Ձյունինձ իմ կարծիքով սխալ է, փաստորեն կասկածներս ճիշտ էր, շնորհակալություն Լիլիթին և Դավիթին սպառիչ քննարկման համար: --ERJANIK քննարկում: 17:57, 7 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ահա, հիմա վերահղումներն էլ կավելացնեմ: Չափերի, ձագերի ու մնացած տվյալները ուղղեցի ռուսերեն վիքիից, անվանման սխալն էլ ուղղեցի: Ուղղակի կարելի է հոդվածը վերանվանել ավելի տարածված անվանումներից որևէ մեկով. կամ իրբիս, կամ ձյունահովազ: Երջանիկ ջան, ձյունինձ անվանումը ճիշտ է (ինձ-ձյունինձ, հովազ-ձյունահովազ), ուղղակի քիչ է կիրառվում: Դատարկություն (քննարկում) 18:01, 7 Դեկտեմբերի 2013 (UTC)
դե հա, բնականաբար հասկացել եմ Դավիթ ջան ձյունինձ բառի իմաստը, ես կասեի երևի թե շատ քիչ է կիրառվում, հոդվածի անվանումը թող փոխվի, իսկ հոդվածի մեջ որպես անվանումներից մեկը թող երևա:--ERJANIK քննարկում: 18:12, 7 Դեկտեմբերի 2013 (UTC)