Քննարկում:Հրաչյա Դեմիրխանով
Արտաքին տեսք
Այստեղ հավանաբար ինչ-որ բան այն չէ, կապված մրցանակների հանձնման տարեթվերի հետ: Ստալինյան մրցանակին փոխարինել է ԽՍՀՄ Պետական մրցանակը և չէր կարող վերջինս հանձնվել ավելի վաղ: Այն ստեղծվել է 1966 թ-ին և 1951 թ-ին հաստատ գոյություն չուներ:--Որոտ (քննարկում) 05:30, 21 Հունիսի 2019 (UTC)
- Հարգելի Որոտ, իրավացի եք։ «Ով ով է»-ում գրված է միայն մեկը՝ ԽՍՀՄ Պետական մրցանակ (1951)։ Ոչ ճիշտ անվանումը հավանաբար գալիս է խորհրդային հանրագիտարաններից, որոնցում, Ստալինի անունից խուսափելու համար, գրում էին «ԽՍՀՄ Պետական մրցանակ», քանի որ այն Ստալինյանի իրավահաջորդն էր։ Այդպես էլ անցել է նոր հանրագիտարաններ։ Մենք դա պետք է շտկենք։ Իսկ թե երկրորդ մրցանակը որտեղից է հայտնվել հոդվածում, պարզ չէ։ Ոչ մի աղբյուրում չգտա։ --23artashes (քննարկում) 05:50, 21 Հունիսի 2019 (UTC)
Հարգելի 23artashes, լիովին համամիտ եմ Ձեզ հետ:--Որոտ (քննարկում) 05:55, 21 Հունիսի 2019 (UTC)