Քննարկում:Հայոց ցեղասպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Armenian Genocide-Logo.jpg
Այս հոդվածը ստեղծվել կամ բարելավվել է
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում
։

Armenian Genocide[խմբագրել կոդը]

Is it this page or? this one: Հայոց Ցեղասպանութիւն --Yegoyan 23:35, 30 Սեպտեմբերի 2007 (UTC)

This one is Eastern Armenian and the one you referred to is in Western Armenian; we agreed to cover both dialects on hy.wiki. - Ֆետայի 00:41, 1 Հոկտեմբերի 2007 (UTC)

2 000 000 (1915-1916)[խմբագրել կոդը]

Մեջբերում հոդվածից՝ «Իսկ ահա 1915-1916 թվականներին նահատակվեց ըստ տարբեր աղբյուրների 500 000 - 2 000 000 հայ»։

"2 000 000"-ը ակնհայտորեն չափազանցված թիվ է։

Ցեղասպանության ժամանակաշրջանը[խմբագրել կոդը]

Ցեղասպանությունը սկսվել է շատ ավելի վաղ, քան 1915 թ.։ Պայմանականորեն կարծեմ թե նշվում է 1892 թ., որպես բուն եղեռնի սկիզբ։ Բայց աղբյուրը չեմ հիշում։ Պետք է փոխել։ --Alex_alex 20:53, 21 Ապրիլի 2010 (UTC)

1915թ հայ ժողովրդի ցեղասպանությունն մինջեվ հիմա ոչ բոլոր երկրներն են այն ընդունել քանզի ՀԱՅԱՍՏԱՆը աղքատ երկիր է քանի որ ԹՈԻՐՔԻԱՆ ՄԻՆՋԵՎ հիմա չի ցանկանում ընդնի իր պապերի դաժան կոտորածները հայ ժողովրդի դեմ։ Կգա ժամանակ երբ իրենք ստիպված կլինեն ընդունել եվ վերջի վերջով վերադառցնեն մեր հողերը։

1916-ից հետո[խմբագրել կոդը]

Այս բաժնում կարծես թե որևէ հղում չկա, նշված է արշավանքի ժամանակ կոտորվեց 0.5մլն մարդ և տպավորվում է, որ հենց թուրքերը կոտորեցին հայերին, սակայն իրականում իմ կարծիքով զոհերի թիվը պայմանավորված էր սովով, համաճարակներով, որը արդյունք էր թուրքական քաղաքականության, այսինքն բաժինը որոշակի վերաշարադրման կամ հղումների ավելացման կարիք ունի։6AND5 11:26, 12 Նոյեմբերի 2010 (UTC)

Փոխակերպում և փաստարկերի հայցում[խմբագրել կոդը]

Ես նոր փոխարինեցի հոդվածում որպես հայերեն վերջակետ օգտագործված (։) անգլերեն ստեղնաշարի երկու կետը (:), և վերացրեցի առաջացած սխալ փոխակերպումները (կատեգորիական և նկարային ֆորմատավորման մեջ և այլն)։ Որոշ սխալներ սակայն կարող են պահպանված լինել՝ խնդրում եմ ուշադիր լինել այդ առումով։

Տեղադրեցի նաև փաստարկեների հայցումներ որոշ մասերում։ Այս առումով խնդրում եմ՝

  • նշել առաջնային աղբյուրներ այնպիսի ոչ պաշտոնական կայքերի փոխարեն, որոնք այդ աղբյուրների մասին նշում են իրենցում վրա տեղադրված հոդվածներում (կամ ընդհանրապես այդպիսի հղումներից զուրկ են)
  • եթե հնարավորություն կա, լրացնել արդեն նշված գիրք-աղբյուրները դրանցում հղված էջերով։ DaemonDice 13:39, 2 Ապրիլի 2011 (UTC)

Աբդուլ Համիդ[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ, հարգելի Ռոբ: Որպես մասնագետ՝ կխնդրեի լուսաբանել, Աբդուլ Համիդը մասնակից չէ եղեռնին? Այստեղ պատմաբան և ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ասածից այլ բան եմ հասկանում։ Շնորհակալություն --Hayk.arabaget (քննարկում) 18:58, 28 Մայիսի 2014 (UTC)

Ռոբը իհարկե մասնագիտական պատասխան կտա, բայց Հայկ, հարցդ ինչո՞վ է պայմանավորված։ «Մինչև 1908 թվականը» ենթավերնագրի տակ կա գրված, որ «Այս քաղաքականության անմիջական կրողը դարձավ սուլթան Աբդուլ Համիդ II-ը, որի նախաձեռնությամբ 1895-1896 թթ. սկսվեցին հայերի առաջին զանգվածային ջարդերը։», թե նկատի ունես, որ առաջին պարբերությունում չի նշված, որ Համիդի օրոք է սկսել ցեղասպանության քաղաքականությունը։-Beko (քննարկում) 19:13, 28 Մայիսի 2014 (UTC)
Այո, հենց հարցը նրանով է, որ վերջին փոփոխությունը արել է Ռոբը՝ ջնջելով Աբդուլ Համիդի անունը առաջին պարբերությունից:--Hayk.arabaget (քննարկում) 19:17, 28 Մայիսի 2014 (UTC)
1915 թ. Աբդուլ Համիդը իշխանության գլուխ չէր՝ 1909 թ. զրկվել էր գահից, ուստի չի կարող նշվել 1915 - 23 թթ. Հայոց ցեղասպանության իրականացնողների շարքում: Տեսակետը, որ 1894-96 թթ. ջարդերը ևս կարելի է որակել որպես ցեղասպանություն դեռևս լայն ճանաչում չի ստացել: Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի ասածին, ապա նա ճիշտ է՝ հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնմջման քաղաքականությունը սկիզբ է առել 1878-ին և իր գագաթնակետին է հասել 1915-ին՝ Հայոց ցեղասպանության իրականացմամբ: --Rob (քննարկում) 14:37, 29 Մայիսի 2014 (UTC)

Շնորհակալություն հարցին սպառիչ պատասխանելու համար։--Hayk.arabaget (քննարկում) 00:09, 30 Մայիսի 2014 (UTC)

Հայերի զանգվածային ջարդերը 1894-1896 թվականներին[խմբագրել կոդը]

Մինչև առաջին աշխարհամարտի սկիզբը հայերի թիվը հազիվ էր հասել 100 000-ի‌, իմ կարծիքով սխալ է, առաջին համաշխարհային սկասվել է 1914 թվականին, իսկ հայերի թիվը թուրքիայում անհամեմատ շատ էր։

100-րդ տարելիցի հանձնաժողովի ցանկ[խմբագրել կոդը]

Ողջույն, կարծում եմ հանձնաժողովի անդամների ցանկը, շատ սպեցեֆիկ և նեղ տեղեկություն է, և այն, 100–ամյակի միջոցառումների հետ միասին արժի տեղափոխել առանձին հոդված, նվիրվաց հենց 100–ամյակի տարելիցին, կամ անգամ հանձնաժողովին, եթե այն նշանակալի համարվի։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 21:58, 21 Մարտի 2015 (UTC)

Համաձայն եմ, առավել ևս, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից հոդվածն արդեն ունենք։ --Ջեօ () 09:09, 22 Մարտի 2015 (UTC)