Քննարկում:Հայկական պետականության ժամանակագրություն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Хронология армянской государственности» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Վանի թագավորություն[խմբագրել կոդը]

Հարգելի Xachik2002, Ձեր ստեղծած հոդվածում բացակայում է Վանի թագավորությունը: Ձեր կարծիքով այն չպե՞տք է լինի ցանկում:--Գարդմանահայ (քննարկում) 20:12, 27 Փետրվարի 2019 (UTC)

Այս մի հարցս հանում եմ շրջանառությունից, քանի որ Վանի թագավորությունը նշված էր, պարզապես ոչ առավել տարածված անվանումներից մեկով: Ես կկատարեմ համապատասխան փոփոխությունները:--Գարդմանահայ (քննարկում) 20:22, 27 Փետրվարի 2019 (UTC)

Բովանդակային հարցեր[խմբագրել կոդը]

Հարգելի Xachik2002, Ձեր ստեղծած հոդվածում Նոր ժամանակներ բաժնում նշված է Հայաստանի Առաջին Հանրապետությունը, Լեռնահայաստանը, ՀԽՍՀ-ն, Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Վերջինի մոտ գրված է, որ այն չճանաչված է (երևի հենց միջազգայնորեն ճանաչումը նկատի ունեք): Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք Լեռնահայաստանը միջազգայնորեն ճանաչված էր, եթե ոչ, ապա ինչո՞ւ եք միայն Արցախի Հանրապետությունը հատուկ նշել, որ ճանաչված չէ: Եթե ըստ Ձեզ ՀԽՍՀ-ն հայկական պետականություն է (ԽՍՀՄ-ի կազմում), ապա ինչո՞ւ չեք նշել նաև ԼՂԻՄ-ն (նույնպես ԽՍՀՄ միավոր է):--Գարդմանահայ (քննարկում) 20:21, 27 Փետրվարի 2019 (UTC)