Քննարկում:Հայաստանի համացանցային ծառայություն տրամադրողների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թարգմանեցի, վերականգնեցի: Խնդրում եմ չջնջե՛լ: Եթե ինֆո. պակաս կա - ավելացրեք, բայց ջնջել պե՛տք չի А.Минас 01:27, 8 Փետրվարի 2010 (UTC)

1. Վիքիփեդիան հանրագիտարան է։ Բիզնես տեղեկատու/«դեղին էջեր» չի։ Այսպիսով, պարզապես բացառվում է հեռախոս, էլ–փոստ, ֆաքս, հասցե, և այդ կարգի կոնտակտային ինֆորմացիան։ 2. Ցանկերը, պետք է, ոչ թե ուղղակի ցանկ լինի այլ հանրագիրտանային հոդվածների ցանկ, այլպաես նման ցանկ անիմաստ է, նախագծում։ 3.Դուք պատրա՞ստ եք ստեղծել հոդվածներ նշված ընկերությունների գոնե մի քանիսի մասին։ Նաև ցանկը, ավլեի իմաստալի կդառնա, եթե նշվեն պռովայդեռների տեխնիկական առանձնահատկութունները, միջոցները, ծածկույթը, գործունեության սկբզի տարեթիվը և այլն։ Ժամանակավոր կարելի է թողնել վեբ–կայքերի հասցեները, սակայն դա նույնպես պետք է տեղափոխվի ամեն պռովայդեռների մասին պատմող էջ, ոչ թե ցանկի մեջ լինի։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 23:16, 8 Փետրվարի 2010 (UTC)
1. Վիքիփեդիան արդեն էլ ես չգիտեմ ինչ է՝ անսպասելիորեն սա է լռիվ բնութագրությունը. բացարությամբ տեր-լեզվի (անգլերենի) թարգմանությունների: (սա՝ ելնելով սեփական փորձից): Հիմնական պրետենզիան՝ ցանկացած օգտակար ինֆորմացիա կարող ա ջջնվի, չի գնահատվում ոչ ինֆորմացիան, ոչ աշխատանքը
2.-ի համար՝ կարելի է հանել "ցուցակներից" (Կատեգորիա:Ցանկ-ից), ինչպես նախկինում եւ կար. ես օրինակ էի վերցրել բելոռուսական էջը՝ այցտեղ, բայց ավախ դրան էլ մորթեցին:
3. Եթե խոսքը գնում է գրել պատմվածք ինտերնետի մասին Հայաստանում (մի այսպիսինի պես, օրինակ), ապա ես դրան պատրաստ չեմ, եւ ինձ թվում ա, դա կարող են ուրիշները ավլի լավ անել: Կարծում եմ, սակայն, նման հոդված եւս կմորթվի: А.Минас 16:13, 9 Փետրվարի 2010 (UTC)
1․ Նման պրետենզիաները, որպես կանոն առաջանում են կամ այն մարդկանց մոտ, որոնք չգիտեն որ վիքիփեդիան հանրագիտարան է, կամ չգիտեն թե ինչ բան է հանրագիտարանը։ Վիքիփեդիան դա հանրագիտարան է։ Ինֆորմացիա օգտակարությունը/կարևորությունը/հետաքրքությունը պարտադիր, բայց ոչ բավարար պայման է։ Այն պետք է լինի հանրագիտարանայաին՝ էությամբ և ձևով։ Եթե այն հանրագիտարանային չէ, ապա կան մի շարք այլ նախագծեր, որտեղ այն հնարավոր է տեղադրել։ Միայն վիքիմեդիա հիմնադրամը ունի 8 այլ քույր նախագիծ, որոնք ստեղվել են հենց այն պատճառով որ մարդիկ ուզում էին տեղադրել ոչ–հանրագիտարանային նյութեր նույնպես։ Կա խոշոր wikia․com ռեսուրսը, որտեղ ամեն մեկը կարող է թեմատիկ վիքի ստեղծել։ Քանի որ ԾԱ–ն որով աշխատում է Վիքիփեդիան ազատ է, ցանկացած ոք, կարող է ստեղծել իր մանսագիտացված վիքին, օրինակ իրավաբնական, կամ երգերի տեքստերի, կամ սենսացիոն նորությունների, կամ խոհարարական ռեցեպտների։ Այդ բոլոր համակարգերում իրոք, շատ օգտակար տեղեկություններ են, որոնց համար մարդիկ շնորհակալ են լինում։ Բայց այդ տեղեկությունները հանրագիրտանային ֆորմատի մեջ չեն, իսկ ՎՓ–ն միայն հանրագիտարան է։ Ես հասկանում եմ, որ ներդրված ջանքերը և ժամանակը ափսոս է, բայց մինչև ջանքեր թափելը, պետք է համոզվել որ ճիշտ տեղ և ճիշտ ձևով են թափվում, որ հետագայում, չզարմանլ, որ նրանք սպասվածի պես չեն գնահատվել։
2. Հանելով ցանկերից, գտնում եմ, որ այն էլ ավլեի անհասկնալաի/անիմաստ է դառնում։ Այդպես գոնե, պետոնցիալ հոդվածների ցանկի ֆորմատ ուներ։
3. Ոչ, խոսքը, հենց ամեն մի առանձին պռովայդեռի մասին հոդված ունենալն է։ Ինրպես ցանկացած այլ հոդված ընկերության մասին օրինակ անգլերեն ՎՓ–ում։ Ես նույնպես պատրաստ չեմ, և այս հարցով հոդվածները այդքան էլ չեմ կարևորում, այդ պատճառով էլ ցանկը նույնպես կարծում եմ, որ վաղաժամ է, բայց դա իմ անձնական կարծիքն է։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 00:16, 10 Փետրվարի 2010 (UTC)