Քննարկում:Հակառուսականությունը Հայաստանում

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քանի որ հոդվածը ստեղծել և հիմնականում խմբագրել է Pandukht-ը, ապա երևի ավելի շատ նրան են ուղղված Վահան Իշխանյանի այս տողերը, որ գրել էր ինձ։

«․․․բառացի իմ հոդվածներից մեջբերումներ է, բայց եզրակացություները հանած և մեջբերողի համար ձեռնտու հատվածները թողած, իսկ տողատակում միայն մի քանի հղումներով իմ հոդվածներին, մյուս հղումներն էլ էլի իմ հոդվածում նշված գրականությունից են։ երկու բան է կատարվել՝ պլագիատ և իմ տեքստը օգտագործվել է իմ եզրակացություններին դեմ, իմ հոդվածը հակառոսւության քննադատություն էր, իսկ սա հակաուսությունը ներկայացնում է որպես հիմնավոր բան։ ինչպես կարելի է այս հարցը քննարկել։»

Փաստացի մեղադրվում ենք գրագողույան մեջ; Արդյոք հոդվածի տեքստը պատճենվա՞ծ է, և իսկապե՞ս մեկնաբանված է միակողմանի։ Ի՞նչ կարծիքներ կան։ --BekoՔննարկում 11:04, 17 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]

Հնարավոր է, որ աղբյուրներից մեկի վերամշակումը թերի է կատարվել: Փորձեմ ուղղեմ:--Pandukht (քննարկում) 11:12, 17 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
Եվս մեկ անգամ սրբագրեցի տեքստը, չնայած մինև այդ էլ այն բավականին «մաքուր» էր և տեղադրված էին հղումները աղբյուրներին և հեղինակներին: Ինչ վերաբերվում է Իշխանյանի այսպես կոչված «եզրակացություններին», ապա ես կասկածում եմ «Ռուսուլմանի նոթերը» գրքի հեղինակի չեզոքությանը, որը չի համապատասխանում Վիքիպեդիայի կանոններին:--Pandukht (քննարկում) 12:13, 17 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
Շնորհակալություն արձագանքելու և շտկումների համար։--BekoՔննարկում 16:26, 17 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]