Քննարկում:Կիլիկիայի հայկական թագավորություն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տարեթվեր[խմբագրել կոդը]

Կիլիկիայի Հայկական Թագավորության ստեղծման և վախճանի տարեթվերն են 1198–1375, իսկ հոդվածում գրված է 1080 թ. — 1515 թ., հետո Կիլիկյան թագավորությանը հաճորդել են Եգիպտական մամլուքները ոչ թե Օսմանյան կայսրությունը:--Samo04 (talk) 08:58, 12 Մարտի 2012 (UTC)[reply]

Այո, 1515 թ-ը վիճելի է, սակայն հենց այդ տարեթվին Օսմանյան կայսրությունը նվաճեց լեռնային Կիլիկիան: Իսկ երկրորդի համար չնայած հոդվածի անվան մեծ կա թագավորություն բառը, սակայն օրինակ ռուսերեն վիքիում նշված է 1080:--Արամ-Վան 09:03, 12 Մարտի 2012 (UTC)[reply]
Սակայն պատրաստ եմ 1515-ը փոխել 1375-ի:--Արամ-Վան 09:42, 12 Մարտի 2012 (UTC)[reply]
Հոդվածը հենց Կիլիկիայի Հայկական Թագավորության մասին է, անգլերեն վիքիում էլ Թագավորության ստեղծման և վախճանի տարեթվերն են 1198–1375, իսկ 1080-ին ստեղծվեց Կիլիկիայի Հայկական իշխանությունը:--Samo04 (talk) 09:55, 12 Մարտի 2012 (UTC)[reply]

Մեծատառ թե փոքրատառ[խմբագրել կոդը]

Հոդվածը վերանվանելիս՝ փոքրատառեր սարքելիս՝ Վահագը ներկայացրել է աղբյուր՝ «Պատմական երկրների բաղադրյալ անվանումների բաղադրիչները փոքրատառ են գրվում․ տե՛ս Դ․ Գյուրջինյան, «Մեծատառ, թե՞ փոքրատառ», 2007, էջ 7» --Լիլիթ (քննարկում) 08:20, 24 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]