Քննարկում:Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարգելի ադմիններ, խնդրում եմ այս հոդվածից հանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության բանակ հոդվածի վերահղումը, քանի որ դրանք առանձին հոդվածներ են՝ չնայած անմիջականորեն կապված։--Գարդմանահայ (քննարկում) 19:03, 10 Հունվարի 2014 (UTC)

Գարդմանահայ ջան, հետագայում այդ անվամբ հոդվա՞ծ եք գրելու։ --Lilitik22 (քննարկում) 19:07, 10 Հունվարի 2014 (UTC)
Այո--Գարդմանահայ (քննարկում) 19:14, 10 Հունվարի 2014 (UTC)
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նշանի վրա գրված է ԼՂՀ, որը կարծես թե ավելի շատ բռնում է ԼՂՀ-ին պաշտպանության բանակին, ինչո՞ւ հեռացնել։ Պաշտպանության և ինքնապաշտպանության մեջ տարբերություն կա՞։--Beko (քննարկում) 19:18, 10 Հունվարի 2014 (UTC)
Հմմ, ես արդեմ ջնջեցի․․․ --Lilitik22 (քննարկում) 19:19, 10 Հունվարի 2014 (UTC)
Արցախի ինքնապաշտպանության բանակը (ուժերը) ներկայումս գոյություն չունի, քանի որ վերջինիս հիմքի վրա ստեղծվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, այսինքն՝ ՊԲ–ն։ Մեկը մյուսի հաջորդականությունն է ինչ–որ առումով ստացվում, բայց առաջինը եղել է Արցախյան պատերազմի տարիներին որպես հայկական զինված խմբավորումների միավորող մարմին և արժանի է առանձին հոդվածի։ Որպես հասկանալի օրինակ համեմատական կարգով ասեմ հետևյալը՝ ԻՊՈՒ–ն ՀԱԲ–ն է, իսկ ՊԲ–ն՝ ՀՀ ԶՈՒ–ն։ Իսկ ընդհանրապես, որպես հարցին քաջածանոթ անձ, ասեմ, որ իրականում Արցախի Հանրապետության ՊԲ–ն հանդիսանում է ոչ թե Արցախի բանակը, այլ ընդամենը ՀՀ ԶՈՒ բանակային կորպուսներից մեկը, իսկ հրամանատարը՝ ՀՀ ԶՈՒ բանակային կորպուսներից մեկի հրամանատարը և ենթարկվում է ՀՀ ՊՆ–ին։ Բայց ՊԲ հրամանատարը նաև Արցախի պաշտպանության նախարարն է՝ որպես Արցախի կառավարության անդամ։ Բակո Սահակյանը Արցախի ՊՆ–ի գերագույն հրամանատարն է, բայց Արցախի ՊԲ–ի գերագույն հրամանատարը ՀՀ նախագահն է։ Վերջին երկու նախադասությունը որպես ծանոթություն։ Ճիշտ է, խճճված է, բայց դե ․․․ --Գարդմանահայ (քննարկում) 19:31, 10 Հունվարի 2014 (UTC)