Քննարկում:Լակեդեմոն (դիցաբանություն)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Անգլերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Lacedaemon (mythology)» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Տայգետա՞, թե՞ Թայգետա[խմբագրել կոդը]

A.arpi.a ջան, ողջույն, շնորհակալ եմ ուղղումների համար։ Անգլերենում Տայգետա/Թայգետա հոդվածում արտասանությունը տված է այսպես՝ /teɪˈɪdʒətiː/, իսկ t-ի վրա պահելիս գրում է «'t' in 'tie'», իսկ «tie» բառի մեջ տառը արտասանվում է «թ»։ Ի՞նչ ես կարծում, որ տարբերակն է ճիշտ։--Նուբեռելլա 💬 20:46, 22 Հունիսի 2020 (UTC)[reply]

Ողջույն, Նուբեռելլա ջան։ Գիտես՝ դիցաբանական թեմաներն իմ հետաքրքրության ոլորտում են, դրա համար անընդհատ հետևում եմ։ Անունը բնօրինակ հունարենով Ταϋγέτη է, T հնչյունը հունարենում հենց խուլ է, այսինքն՝ առանց շնչի, այլ հարց է, որ հատուկ անունը այլ լեզու փոխանցվելիս շունչ է ստանում, օրինակ՝ Փոլ-Պավլոս տարբերակը, դա անգլերենին բնորոշ հնչյունական օրենք է։ Անունը նաև փորձեցի ճշտել մոտիս հայալեզու բառարաններով (Բոտվիննիկ, Լաչիկյան), երկուսում էլ Տայգետա էր։--A.arpi.a (քննարկում) 20:55, 22 Հունիսի 2020 (UTC)[reply]
Շնորհակալ եմ շատ, A.arpi.a ջան, տառադարձման խնդիրը ինձ հանգիստ չի տալիս ։Դ Հուսով եմ՝ ես էլ կսովորեմ։ --Նուբեռելլա 💬 20:58, 22 Հունիսի 2020 (UTC)[reply]
Հասկանում եմ, Նուբեռելլա ջան, ամենավիճելի ու բարդ հարցերից է, որ երբեք վերջնական պատասխան չի գտնում։ Ինքս էլ հնարավոր է՝ մի անունի համար հազար գիրք թերթեմ։ Ի դեպ, եթե նշված բառարանները առցանց գտնեմ մոտական ժամանակներս, կդնեմ հղումը։--A.arpi.a (քննարկում) 21:01, 22 Հունիսի 2020 (UTC)[reply]
Շնորհակալ կլինեմ, A.arpi.a ջան, հիմա որ ասեցիր, հիշեցի, որ ես էլ տանն ունեմ դիցաբանական բառարան։ Արդեն կօգտվեմ։--Նուբեռելլա 💬 21:03, 22 Հունիսի 2020 (UTC)[reply]