Քննարկում:Եզդիները Հայաստանում

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Անգլերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Yazidis in Armenia» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Հեռացված հատվածներ[խմբագրել կոդը]

Gardmanahay ջան, ողջույն։ Խնդրում եմ բացատրել այս խմբագրման պատճառը։ Ամփոփման տողում գրել եք․ «Ջնջվում է սխալ ենթատեսքստ պարունակող բովանդակությունը։ Տեքստում այնպես է նշված, իբր եզդիներին հայերն են ճնշում, այնինչ նույն այդ աղբյուրները ասում են, որ եզդիներն են իրենց անչափահաս աղջիկներին դպրոցից հանում, որ ամուսնացնեն։ Ինչ վերաբերվում է իբր եզդիները ոստիկանության կողմից խտրականության են ենթարկվել, ապա նման բան պնդելուց առաջ պետք է փաստեր ներկայացնել»։

Անկեղծ ասած եզդիների՝ երեխաներին վաղ տարիքում դպրոցից հանելու նախադասության մեջ չէր նշվում, որ դրանք հայերի ճնշման ներքո են արվել։ Եթե ուղղակի այդպիսի տպավորություն է ստեղծվել նախորդ նախադասության պատճառով, ապա առաջարկում եմ վերականգնել հեռացրած ենթավերնագիրը և ուղղակի երեխաներին դրոցից հանելու մասին նախադասությունը տեղափոխել հաջորդ պարբերություն։ Իսկ Ձեր վերջին նախադասույթունը փոքր-ինչ անհասկանալի էր, որովհետև ոչ մի տեղ չի նշվում, որ եզդիները ոստիկանության կողմից խտրականության են ենթարկվել։ Կանխավ շնորհակալ եմ։--Նուբեռելլա 💬 16:36, 6 Դեկտեմբերի 2020 (UTC)[reply]