Jump to content

Քննարկում:Դաշնակահարը

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առճակատում «Դաշնակահարի» պատճառով

[խմբագրել կոդը]

Դաշնակահարը հոդվածի երկու ակտիվ խմբագիրներին խորհուրդ եմ տալիս, հնարավորինս իրար լսեք, փորձեք դիմացի կողմի արած փոփոխությունները ընդունել, որպես հոդվածին ի նպաստ գործողություն և ոչ որպես վնասակարություն, մեղադրանքներ մի տեղացեք։ Խնդրում եմ անձնական եզրեր չփնտրել և անջրպետ ստեղծել մի գործում, որը նպատակ ունի խթանել մարդկանց համատեղ աշխատանքը։ Փորձեք օգտագործել հոդվածի քննարկման էջը, փոփոխություն անելուց առաջ քննարկեք այդ մյուս մասնակիցների հետ։

Հոդվածը այլ խմբագիրներից պաշտպանելու պատճառ առայժմ չեմ տեսնում։ Բայց խնդրում եմ իրար հանդեպ հարգալից վերաբերմունք ցույց տալ, այլապես միջոցներ կկիրառվեն։ Հուսամ պատվով դուրս կգանք ստեղծված իրավիճակից։--Bekoքննարկում 18։33, 18 Մայիսի 2012 (UTC)

Հարկավոր է պաշտպանել հոդվածը, որովհետև այն անհայտ անձը այսքանով չի սահմանափակվի: Այդպիսիններին լավ եմ ճանաչում: Այսօր պատկերները փոխեց, վաղը բաժինների հերթականությունը կփոխի, մյուս օրը արդեն գրածս տեքստը կջնջի, դրանից հետո ընդհանրապես հոդվածի կեսը կմաքրի և այլն... Իսկ դուք ինձ եք լավ ճանաչում: Ես տանել չեմ կարողանում, երբ իմ խմբագրումներն, իմ գրած տեքստը, իմ հոդվածը փոխում են ու ջնջում: Եվ մինչև վերջ ես կխմբագրեմ հոդվածը իմ ուզածով և չեմ հանդուրժի այդ անձի ինխնաբուխ աշխատանքները: Ադյունքում խմբագրական պատերազմ կստեղծվի: Ոչ ոքիս էլ դա պետք չէ: Ավելի լավ է պաշտպանեք հոդվածը: Վերջ ի վերջո այն քվեարկության է ներկայացված: Շատ վատ կլինի, եթե քվեարկությունը գրողի ծոցը գնա ինչ որ անգրագետ իրավիճակի պատճառով: Hovhannes (talk) 04:07, 19 Մայիսի 2012 (UTC)[reply]
Ոչ, երևում է այսպես գործը չի գնա: Խմբագրական պատերազմ է ընթանում, հարգելի ադմինիստրատորներ: Պաշտպանեք վերջապես այս անիծյալ հոդվածը, որն արդեն ես նույնպես ատում եմ: Այդքան խնդրեցի պաշտպանել, բայց արհամարող էլ չկար: Հերիք է արդեն փոփոխություններ մտցնեք այս խեղճ ու կրակ հոդվածի մեջ: Ի՞նչ եք ուզում այս էջից: Օր օրի ավելի եք վնասում իմ ներառած պարունակությունը, ձեր անիմաստ խմբագրումներով: Թող ամեն ինչ մնա այդպես, ինչպես կար: Ի՞նչ եք ուզում: Խմբագրական պատերա՞զմ: Կարող եմ վերսկսել, խնդիր չկա: Ի՞նչ կստացվի դրանից: Այն արդեն ընտրյալ էր նույնիսկ դարձել, բայց նախանձի պատճառով ետ շրջվեց և անարդարությանը դեմ կանգնող էլ չկա: Սա ի՞նչ է ընդհանրապես: Hovhannes (talk) 18:25, 22 Մայիսի 2012 (UTC)[reply]
Հոդվածը պաշտպանելու որևէ հիմնավորում չկա։ Բացի այդ, խնդրում եմ հարգանքով վերաբերեք այլ մասնակիցների խմբագրումներին և այդ խմբագրումները կատարելու ազատությունը։ Եթե շարունակեք նույն ոգով կարող եք վերջիջվերջո արգելափակվել։ --vacio 19:00, 22 Մայիսի 2012 (UTC)[reply]

Խնդրում եմ մեկնաբանել

[խմբագրել կոդը]

Խնդրում եմ մեկնաբանել Բյուջե և շահույթ մասի այս հատվածը Ըստ պաշտոնական տվյալների, «Դաշնակահարը» ֆիլմի բյուջեն կազմել է 35.000.000 $ (77,8%)։ Ըստ մարքեթինգային տվյալների կազմել է 10.000.000 $ (22,2%)։։ Ինչի 77,8%-ը կամ ինչի 22,2%-ը?--Samo04 (talk) 06։17, 23 Մայիսի 2012 (UTC)

Կարող եք չանհանգստանալ: Դա ես չեմ հնարել: Kinopoisk.ru կայքումել է այդպես գրված: Նրանց էլ հարցրեք: Hovhannes (talk) 06:43, 23 Մայիսի 2012 (UTC)[reply]
Հովհաննես ջան չեմ կասկածում, որ չես հնարել, բայց ասա խնդրում եմ, որ թվի 77.8%-ն է կազմում 35.000.000 $-ը օրինակի համար, կարդացողը երբեք չի հասկանա:--Samo04 (talk) 07:15, 23 Մայիսի 2012 (UTC)[reply]
Kinopoisk.ru կայքում ինչպես հասկացա ֆիլմի բյուջեն 35.000.000 $, մարքեթինգի վրա ծախսվել է 10.000.000 $, ընդհանուր ծախսերը 45.000.000 $, դուրս է գալիս բյուջեն կազմում է ընդհանուր ծախսերի 77.8%-ը, փակագծում միայն պետք է ավելացնել (ընդհանուր ծախսերի 77,8%-ը), որպեսզի ընթերցողին հասկանալի լինի, շնորհակալություն:--Samo04 (talk) 07:34, 23 Մայիսի 2012 (UTC)[reply]
Հետգրություն. կցանկանայի, որ օգտվեիր ֆիլմի պաշտոնական կայքից, որը պաշտոնական տվյալներ է պարունակում:--Samo04 (talk) 07:36, 23 Մայիսի 2012 (UTC)[reply]

Ֆիլմի անվանումը այլ լեզուներով

[խմբագրել կոդը]

Ես հասկանում եմ նման տեղեկությունների ներկայացման իմաստը, երբ տարբեր լեզուներում իրարից զգալիորեն տարբեր ձև է թարգմանված ֆիլմի անվանումը։ Բայց եթե բոլոր բերված լեզուներում այն թարգմանված է որպես «դաշնակահար», ապա դա վերածվում է պարզապես բառարանային ենթամասի, որն լուսաբանում է, թե «դաշնակահար» բառը, այլ լեզուներում ինչպես է գրվում, ինչը ՎՊ–ում ողջունելի չէ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 00։37, 8 Հուլիսի 2012 (UTC)

Հոդվածի հեղինակը ռուսախո՞ս է

[խմբագրել կոդը]

Այնպիսի զգացում ունեմ, որ հոդվածի հեղինակը հայախոս չէ։ Առավոտից խմբագրում եմ, բայց վերջը դեռ չի երևում… Ավելի հեշտ կլիներ հոդվածն ամբողջովին փոխել, նորից գրել, քան խմբագրել…--eSamvel (քննարկում) 18։03, 9 Սեպտեմբերի 2012 (UTC)