Քննարկում:Գերիտ վան Հոնթհորսթ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Хонтхорст, Геррит ван» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Սխալներ հոդվածում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Սահակյան, հոդվածում առկա են մի շարք սխալներ, մասնավորապես՝

  • «զգացել է Կարավաջոյի ազդեցությունը» - ազդեցությունը այս դեպքում չեն զգում, այլ կրում են
  • գիլդիան գիլդիա է, այն տարիներին միություն չի եղել
  • ի տարբերություն ռուսերենի՝ հայերենում տեղանունները գծիկներով չենք գրում՝Հեիս-թեն-Բոս։ Բացի այդ, վստահ չեմ, որ հոլանդերենում թ տառ կա, պետք է ճշտել։
  • Բաժինների վերնագրերը որոշյալ հոդով չենք գրում՝ ոչ թե Արվեստը, այլ Արվեստ
  • Հայերենում չենք ասում՝ «Թողել է այսինչի նկարները․․․»
  • «Անանուն Մոմի լույսի վարպետը գտնվում էր նկարչի ստեղծագործության ազդեցության ներքո:» այս նախադասության փոխարեն էլ կարելի է գրել «Վան Հոնթհորսթից է ազդվել անանուն Մոմի լույսի վարպետը»։
  • Լվովի արվեստների թանգարան - սա էլ թանգարան չէ, պատկերասրահ է

Խնդրում եմ ուղղել վերոնշյալ սխալները և ուշադիր լինել հոդվածները թարգմանելիս։--Լիլիթ (քննարկում) 22:36, 8 Հուլիսի 2020 (UTC)[reply]