Քննարկում:Բաղեշ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոդվածի տեղեկաքարտ[խմբագրել կոդը]

Nimeru23, քանի որ հոդվածի բավականաչափ ծավալ դու ես ավելացրել, մտածեցի՝ կարելի է քեզ հետ քննարկել։ Հոդվածը Թուրքիայի Բիթլիս քաղաքի մասին է, հետևաբար այս հոդվածում պետք է ավելացնել ոչ թե Արևմտյան Հայաստանի բնակավայրի կաղապար (ինչն ինքնին տարօրինակ է, բայց այդ մասին հետո), այլ սովորական բնակավայրի տեղեկաքարտը։ Եթե հոդվածը պատմական Բաղեշ քաղաքի մասին է, այդ դեպքում միջլեզվային հղումները պետք է հանել, որովհետև այն, ինչ ասվում է միջլեզվային հղումների հոդվածներում, առնվազն տեղեկաքարտի տվյալների առումով Հայերեն Վիքիպեդիայի հոդվածի հետ աղերս չունի։ Ի՞նչ կարծիքի ես։ --@ջեօ (քնն․) 18:19, 3 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի GeoO իրականում ճիշտը այժմյան երկիր դնելն է: Նմանատիպ բոլոր քաղաքների մոտ այդպես է արվել այլ մասնակիցների կողմից: --Nimeru23 (քննարկում) 11:49, 5 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Nimeru23, այժմյան երկիր ասելով ի՞նչ նկատի ունես։ Թուրքիա՞ն այս պարագայում։ --@ջեօ (քնն․) 11:52, 5 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Այո, այն հիմա գտնվում է Թուրքիայում և ի տարբերություն Արևմտյան Հայաստանի մյուս այլ բնակավայրերի, գոյություն ունի:--Nimeru23 (քննարկում) 11:58, 5 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Հրաշալի է։ Այդ պարագայում ես հոդվածում որոշակի փոփոխություններ կմտցնեմ։ Հոդվածի վերնագրի վերաբերյալ էլ կասկածներ ունեմ, բայց համոզվելուց հետո նոր կներկայացնեմ անվանափոխման, եթե դեմ չես։ --@ջեօ (քնն․) 12:01, 5 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Բաղեշ թե Բիթլիս, խնդիր չկա: Ուղղակի ոչ հիմնականը թող հիմնականի հրա վերահղում լինի: Հայերեն անվանումը Բաղեշ էր՝ «Պաղ Էշ» արտահայությունից, դրա համար էլ մեր մոտ հոդվածն այս անունով է հիմա:--Nimeru23 (քննարկում) 12:45, 5 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]