Քննարկում:Աֆրիկ Սիմոն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս երգիչը ծնվել է Բրազիլիայում, բայց պիտակի վրա նշվել է Մապուտուն: Ինչու--Որոտ (քննարկում) 23:30, 24 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Որոտ ջան, տվյալները Վիքիդատայից են գալիս, դա կարող ենք ուղղել, բայց սկզբում փորձենք հասկանալ, թե երգիչն իրականում որտեղ է ծնվել։ Ֆրանսերեն և Իսպաներեն Վիքիպեդիաներում ասվում է, որ ծնվել է Մոզամբիկի մայրաքաղաք Մապուտոյում։ Կարո՞ղ է հավաստի աղբյուր ունենանք, որտեղ ասվում է, թե կոնկրետ որտեղ է ծնվել։ --Ջեօ 09:03, 25 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Լավ, ես համաձայն եմ Ձեզ հետ: Տարբեր աղբյուրներում տարբեր ծննդավայրեր են նշված: Իսպաներենում իմ կարծիքով գրված էր, որ նա մոզամբիկյան երգիչ է, ծննդավայրի մասին ոչինչ չէր ասված: Ամեն դեպքում, ես մի օր անձամբ կհարցնեմ Աֆրիկ Սիմոնին այդ մասին:--Որոտ (քննարկում) 12:29, 25 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Որոտ ջան, իսկ հիմա հոդվածում ի՞նչ ենք գրելու։ Տեղեկաքարտում և տեքստում տարբեր տվյալներ են։ --Ջեօ 13:13, 25 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Հարգելի Ջեօ, ճիշտն ասած այս հոդվածն ստեղծվել է իմ կողմից: Այսպես, Վիքիպեդիայի բոլոր լեզուներն ուսումնասիրելուց հետո պարզվեց, որ անգլերեն, հորվաթերեն, հունգարերեն, ճապոներեն, ռուսերեն և եբրայերեն լեզուներով տեքստերում նշված է, որ Աֆրիկ Սիմոնը ծնվել է Բրազիլիայում (6 լեզու): Չեխերեն, էսպերանտո, ֆրանսերեն, լեհերեն և ֆիններեն լեզուներով գրված է, որ ծնվել է Մոզամբիկում (5 լեզու), իսկ իսպաներեն, իտալերեն, հոլանդերեն, պորտուգալերեն և սիլեզերեն լեզուներում (5 լեզու) խուսափել են նշել կոնկրետ ծննդավայրը: Ուստի, իմ կարծիքով պետք է քվեարկել մեծամասնության կողմը: Ես չեմ ցանկանում հայերենում նույնպես խուսափենք ինչ-որ բան գրելուց, պետք է ընտրենք կամ այս, կամ այն տարբերակը: Բրազիլական տարբերակը մեկ ձայնով ավել է:--Որոտ (քննարկում) 14:02, 25 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Հարգելի Որոտ, նման դեպքերում սովորաբար երկու տարբերակն էլ հոդվածում և տեղեկաքարտում գրվում է՝ ընթերցողին տարբեր տեսակետներն էլ ներկայացնելու համար։ Հետևաբար առաջարկում եմ ասածս տարբերակով անել։ --Ջեօ 07:36, 26 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Համաձայն եմ:--Որոտ (քննարկում) 07:57, 26 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]