Jump to content

Քննարկում:Արցախի գրադարաններ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիֆիկացում[խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ հոդվածը ներկա տեսքով ենթակա է ջնջման, սակայն դրել եմ վիքիֆիկացման կաղապարը, որպեսզի հոդվածը ստեղծողը կամ դրանով հետաքրքրվողները կատարեն անհրաժեշտ ուղղումները և պահպանեն հոդվածը։ Ներածության մեջ առկա է տեղեկություն, որը չգիգտես թե ի՞նչ ձևով է կապվում Արցախի գրադարանների հետ, Հաղպատի վանքը ոչ պատմական Արցախի, ոչ ներկայիս Արցախի հետ աշխարհագրական կապ չունի, նույնիսկ պատմական անձերի մասով կարելի է ասել կապ չունի (Գանձակեցին Արցախից չէ)։ Հոդվածը ստեղծողը փորձել է ինչ-որ ժամանակագրական կապ տալ իր կողմից ստեղծված ենթաբաժինների առանձնացման համար, սակայն տրամաբանական չէ թե ինչո՞ւ է այդպիսի բաժանում կատարել։ Օրինակ կա «Գրադարանները Շուշիում» ենթաբաժին և կա «Շուշիի կենտրոնական գրադարան» ենթաբաժին։ Եթե խոսքը Շուշի քաղաքում երբևէ գործած գրադարանների մասին է 1-ին ենթաբաժինը, ապա նշածս 2-րդ ենթաբաժինը պետք է նույնպես ներառվեր այնտեղ։ «Գրադարանները ԼՂԻՄ-ում» ենթաբաժնից հետո գալիս է «Ստեփանակերտի գրադարաններ» ենթաբաժինը, որտեղ գրված է, որ «Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանը ստեղծվել է 1924 թվականին»։ Հարց է առաջանում, Ստեփանակերտը ԼՂԻՄ տարածքում չէ՞ր վարչականորեն, որ առանձին հավասարազոր ենթաբաժնով է գրված։ Նույն ենթաբաժնում գրված է, որ «Հովհաննես Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարանը բացվել է 1947 թ. (2017թ. տվյալներով՝ գրքային ֆոնդ՝ 49.313»։ Ակնհայտ է, որ առկա է ժամանակագրական և տեղագրական խառնաշփոթ։ Այնուհետև գրված է «Շուշիի կենտրոնական գրադարան», «Շրջանային գրադարաններ» ենթաբաժինները։ Կրկին հարց է առաջանում, եթե խոսքը Արցախի Հանրապետության շրջանների գրադարանների մասին է, ապա Շուշի քաղաքը մտնում է Շուշիի շրջանի մեջ, հետևաբար այդ բաժինը նույնպես պետք է «Շրջանային գրադարաններ» ենթաբաժնում լիներ։ Սակայն այստեղ էլ կան այլ անհասկանալի հարցեր։ «Շրջանային գրադարաններ» ենթաբաժնում գրված է «Մարտունու շրջանային գրադարանը բացվել է 1950-ական թթ․․․», այսինքն՝ հարց է առաջանում, այդ ենթաբաժինը, որի վերնագիրը «Շրջանային գրադարաններ» է, վերաբերում է ԼՂԻՄ-ի՞ ժամանակաշրջանին, թե՞ Արցախի Հանրապետության ժամանակաշրջանին։ Կարճ ասած, պետք է հոդվածի ամբողջ բովանդակությունը վերաշարադրել այնպես, որ չլինի ժամանակագրական, տեղագրական խառնաշփոթ, չլինեն հոդվածին չառնչվող տեղեկություններ և այլն։ Նաև կարևոր է աշխարհագրական տեղանունների, այդ թվում՝ պետական կազմավորումների անունները ճիշտ գրել ըստ ժամանակաշրջանի։ Նարինե Գիժլարյան, խնդրում եմ կատարել համապատասխան փոփոխությունները։ Գարդմանահայ (քննարկում) 13:47, 22 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]

Քանի որ այդպես էլ արձագանք չեղավ, փորձեցի ինքս կատարել որոշ խմբագրումներ, սակայն պարզ դարձավ, որ ավելի լավ է այդպիսի խառնաշփոթը ուղղելու փոխարեն նոր հոդված գրեմ, բայց քանի որ հիմա դրա համար ժամանակ չունեմ, իսկ բովանդակությունը գրեթե ամբողջությամբ ջնջելը ճիշտ չեմ համարում այս դեպքում, ուստի ավելացրեցի 2 կաղապար (ավելացման հիմնավորումները նշել եմ խմբագրման պատմության մեջ)։--Գարդմանահայ (քննարկում) 15:34, 28 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Շնորհակալ եմ շատ: Կներեք, չեմ նկատել ձեր գրառումը: Համաձայն եմ ձեր դիտարկումների հետ, ինքս էլ զգացել եմ, որ նյութը վերանայման, ճշտումների, խմբագրման կարիք ունի, բայց ժամանակի սղության պատճառով չեմ կարողացել լրջորեն զբաղվել: NarBooklover (քննարկում) 17:46, 3 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
Կիրակոս Գանձակեցուն հիշատակել եմ զուտ նրա համար, որ «նկարագրում է, թե ինչպես են մոնղոլները քրիստոնյաներին վաճառում նրանց սուրբ գրքերը, հավելելով, թե հայ իշխանները «խնդութեամբ առեալ, ափռէին յիւրաքանչիւր գալառ, բաշխելով յեկեղեցիս և ի վանօրայս»»:
Հաղպատը կամ Հաղպատի վանքը ոչ մի ձևով հիշատակված չի հոդվածում, խոսքը «Հաղպատի» Ավետարանի մասին է. ««Վեհամոր», «Վեհափառի», «Հաղպատի», «Թարգմանչաց», «Մեծշենի» Ավետարանները և բազմաթիվ այլ ձեռագիր մատյաններ պահվել են Արցախի եկեղեցիներում ու անհատ մարդկանց մոտ՝ այսպես հասնելով մեր օրեր և հանգրվանելով Մաշտոցի անվան Մատենադարանում, Վենետիկում, Չիկագոյում և այլուր»:
Ինչ վերաբերում է բաժին-ենթաբաժիններին, վերնագիր-ենթավերնագրերին և այլն, պարզապես անփորձ հոդվածագրի բաժանումներ են: 2 տարի առաջ չեմ տիրապետել Վիքիպեդիայի բոլոր գործիքներին, նույնիսկ տարրական բաների: Մեղքս ինչ թաքցնեմ՝ հիմա էլ շատ բաներ, նրբություններ չգիտեմ, հուսամ ժամանակ կգտնեմ՝ խորանալու և առավել մասնագիտական ու վարպետ ձևով հոդված գրելու համար: Կրկին ու կրկին շնորհակալ եմ: NarBooklover (քննարկում) 18:10, 3 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
NarBooklover, Ձեզ շնորհակալություն, որ նման թեմատիկայով հոդված եք գրել։ Այս հոդվածի վերաբերյալ եթե օգնության անհրաժեշտություն լինի, դիմեք, մեծ սիրով կօգնեմ։--Գարդմանահայ (քննարկում) 19:32, 3 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]