Քննարկում:Արծրուն Մանուկյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուրիկի դերը «Յոթ սարից այն կողմ», Սարոյի դերը «Անուշ», Շավարշի դերը «Ուր ես գնում զինվոր» ֆիլմերում, կատարում է ոչ թե Արծրուն Մանուկյանը, այլ այն տարիներին երիտասարդ դերասան Արա Մանուկյանը: Վերջինս հայտնի է նաև «Ձորի Միրոն» ֆիլմից, Միրոյի ռազմաճակատ մեկնող որդու դերակատարմամբ:--Որոտ (քննարկում) 17:08, 9 Մայիսի 2017 (UTC)[reply]

Հարգելի Որոտ։ Շնորհակալություն ուշադիր լինելու և սխալները մատնանշելու համար։ Զարմանալի է, բայց «Անուշի» և «Ուր ես գնում զինվոր»-ի պարագայում բազմաթիվ աղբյուրներում որպես դերակատար նշվում է Արծրուն Մանուկյանը։ Կարողացա ճշտել` դիտելով ֆիլմերի տիտրերը։ --23artashes (քննարկում) 20:24, 9 Մայիսի 2017 (UTC)[reply]

Կարող եմ ավելացնել միայն, որ Արա Մանուկյանը 1980-ական թվականներին բավականին հայտնի երիտասարդ դերասան էր: Նրան հիշում եմ ավելի շատ հեռուստաներկայացումներից, հատկապես «Ռոմեո և Ջուլիետ», որտեղ կատարում էր Ռոմեոյի դերը: Համաձայն նշված հոդվածի, Արծրուն Մանուկյանը մահացել է 1984 թվականին, 49 տարեկանում, իսկ Արա Մանուկյանը ավելի երիտասարդ էր: Հետաքրքիր է, որ համացանցում ոչ մի տեղեկություն չկա նրա մասին: 1990-ական թվականներից այդ դերասանն այլևս ոչ մի տեղ հանդես չի եկել: Շնորհակալ եմ արագորեն սխալմունքն ուղղելու համար: Ռուսական կայքն հավանաբար շփոթել է անունները:--Որոտ (քննարկում) 22:47, 9 Մայիսի 2017 (UTC)[reply]

Ի դեպ, եթե Արծրուն Մանուկյանը մահացել է 1984 թվականին, ապա չէր կարող նկարահանվել նաև 1986, 1987 և 1992 թվականներին նկարահանված ֆիլմերում: Ես չեմ կարող այդ առումով ոչինչ նշել, քանի որ այդ ֆիլմերը չեմ դիտել: Որքան գիտեմ, վերջին դերը կինոյում, 1985 թ-ին թողարկված «Դիմակայություն» հեռուստասերիալն է:--Որոտ (քննարկում) 22:58, 9 Մայիսի 2017 (UTC)[reply]