Քննարկում:Արիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արիների մասին խոսելիս կամ առավել ևս գրելիս պետք է հաշվի առնել, որ հայերը նույնպես արիական ազգ են, հետևաբար պետք է նշել այդ հանգամանքը։ Այս հոդվածում դուրս է հանվել հայերի արիական ազգ լինելու հանգամանքը։ Հասկանալի է, որ ԽՍՀՄ ժամանակ իշխանություններին ցանկալի չէր նման հարցերի մասին գրելը, այն էլ՝ հանրագիտարանում։ Բայց մենք այժմ անկախ համարվող Հայաստանում ենք բնակվում։ Հարկավոր է որոշակի, ես կասեյի արմատական փոփոխություններ կատարել հոդվածում։----Գարդմանահայ (քննարկում) 31 Դեկտեմբերի 2013 (UTC)

Արիների մասին շատ լավ հոդված է պատշաճ գիտական գրականությամբ: Ինչ վերաբերում է հայերի՝ իբրև թե արիական ազգ լինելու հանգամանքին, ապա ինչպես երևում է այս հոդվածից և արիացիներին նվիրված բազմալեզու հսկայածավալ գիտական-ակադեմիական գրականությունից, հայերը Ք. ա. 2-րդ հազարամյակում և առավել ևս դրանից հետո ազգակցական կապ չէին կարող ունենալ ո՛չ իրանական և ո՛չ էլ հնդարիական ցեղերի հետ: Այն, ինչ մեզ հայտնի է արիների մասին,որևէ հիմք չի տալիս խոսելու հայերի ազգակցական կապի մասին վերոնշյալ ցեղերի հետ: Արիների անմիջական ժառանգներն այսօր հանդիսանում են միայն և միայն իրանական ժողովուրդները և Հնդկաստանի բնակչության այն հատվածը, որը Ք. ա. 2-րդ հազարամյակից բնակություն է հաստատում այնտեղ և ձևավորում իշխող վերնախավը: Հայ լինելն արդեն իսկ առանձնահատուկ, յուրատեսակ, հարուստ և ինքնաբավ երևույթ է և բոլորովին կարիք չկա հային արհեստականորեն կապելու այլ ազգերի հետ, որպեսզի, իբրև թե, նրա արժեքը բարձրանա: Պետք է այսօր միավորվել՝ տեր կանգնելու հայի ստեղծած հազարամյա ժառանգությանը, պահպանելու և ոչնչացումից փրկելու հարյուրամյակների պատմություն ունեցող մշակութային կոթողները, սովորելու, կարդալու ու ուսումնասիրելու հայերենի պատմական զարգացման բոլոր վիճակները և ոչ թե ծաղրելու ու արժեզրկելու մեր մայրենին ու էլի հազար ու մի գործ: Եվ այս ամենը կարելի է անել՝ հանգիստ թողնելով հարևան ժողովուրդների պատմությունն ու անցյալը: Մեր պատմությունը նույնքան հարուստ, հիշարժան ու պատվաբեր է և բոլորովին կարիք չունի արհեստական ծաղկեցումների: Իսկ հայերն իրավունք ունեն անաչառ կերպով ծանոթանալու հարևան ժողովուրդների պատմությանը: Սոնա Դ. (քննարկում) 20:02, 10 Սեպտեմբերի 2014 (UTC)