Քննարկում:Արենի (գինի)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոդվածում կա չեզոքության խախտում՝ այս նախադասության մեջ.

«Արենին ունի սուտակի գույն, յուրատեսակ մրգային համ, դուրեկան տտիպություն(?)։

-- Խաչատրյան 13:55, 24 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Ի՞նչն է խանգարում ուղղել, Գարիկ ջան։ --Jeo 17:01, 24 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Դե չգիտեմ ոնց ուղղեմ, պետք է ջնջե՞մ նախադասությունը: Այդպես էլ կարճի կաղապարն է պետք :/-- Խաչատրյան 17:05, 24 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Գարիկ գույնը, մրգային համը և տտիպությունը չեզոքություն չեն խախտում, դրանք մտնում են գինու նկարագրի մեջ։ Եթե դեմ ես դուրեկան բառին, ապա դա հանիր, ինչու ջնջել նախադասությունը։ --BekoՔննարկում 17:22, 24 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Մասնագետները տվել են գինու նկարագիրը։ Հոդվածը ՀՍՀ-ից է, որտեղ հոդվածներ գրել են բացառապես գիտնականները, և հավատա, Գարիկ, որ նրանք մեզանից մի քիչ լավ են հասկանում գինեգործությունից և դրա տերմիններից։ --23artashes (քննարկում) 17:24, 24 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Դե իմ կարծիքով ունի յուրատեսակ մրգային համ նախադասությունը չեզոք չէ: -- Խաչատրյան 17:44, 24 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Գարիկ ջան, ահա գինիների որակի մասնագիտական մեկ-երկու գնահատական, որտեղ օգտագործված են անհամեմատ «թունդ» «ոչ չեզոք» բառեր, սակայն դա մասնագիտական տերմինոլոգիա է, և դրանից խուսափել պետք չէ։ Կարծում եմ` տեքստի ռուսերեն լինելը չի խանգարի։ Համոզված եմ, որ գինեգործների ձեռքի տակ կան նույնպիսի օրինակներով հայերեն գրքեր։ Ահա այդ օրինակները. «Яркий образец с соблазнительной игрой ягодных и пряных оттенков в аромате; вкус с интригующим тоном горького шоколада и легким дымчатым оттенком; богатый аромат с медовыми и тропическими фруктовыми тонами, во вкусе благородная кислинка. Соблазнительно-нежное вино со спокойным, но все же с несколько закрытым ароматом, в котором угадываются оттенки карамели и шоколада с изюмом» (ընդգծումներն իմն են, վերցրել եմ այստեղից` «Тип» բաժնից։ «Вкус» բաժնում ևս կան նման բառեր։ Ի վերջո, գինին ոչ անձ է, ոչ էլ կազմակերպություն, որ չեզոքության հարց առաջանա։ Մոտավորապես նույնն է, թե «այսինչ բույսի ծաղիկը գեղեցիկ է և անուշահոտ» արտահայտությունը բնութագրենք ոչ չեզոք ու ջնջենք։ --23artashes (քննարկում) 18:38, 24 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
:-) շնորհակալ եմ Արտաշես ջան նման սպառիչ պատասխանի համար: Օրինակն էլ որ շա՜տ լավն էր Վիքիժպիտ -- Խաչատրյան 18:55, 24 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]