Քննարկում:Արա Գեղեցիկ և Շամիրամ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոդվածի «Վիպերգում գործող անձինք» բաժնում թույլ է տված խոպիտ պատմական սխալ. հինգերորդ տողի սույն ձևակերպումից՝ «Արամ – Արամու Ուրարտացի, Արամ աշխարհակալ, Արա Գեղեցիկի հայրը»-ից պետք է հանել «– Արամու Ուրարտացի» բառակապակցությունը:
Հիմնավորում: Արա Գեղեցիկի և Շամիրամի աղբյուները Մ.Խորենացին և Սեբեոսն էին, իսկ ժամանակագրությունը կազմել է Մ. Չամչյանը, որոնցից և ո՛չ մեկը չունի հղում, որ Արա Գեղեցիկի հայրը՝ Արամը ուրատացի էր, կամ թե ուրարտացի էր նաև Արա Գեղեցիկը:
Գրել թե Արամը՝ Արամու ուրատացին էր՝ անարգանք է Պատմահայ Խորենացու հանդեպ, քանզի հոդվածագիրը չպետք է Արա Գեղեցիկին առանձնացներ Խորենացու սահմանած «տոհմանաբանական շարից», այսինքն, Արամը Հայկազունիների վեցերորդ, իսկ Արա Գեղեցիկը յոթերորդ սերունդն էր: Մ.Խորենացին հստակորեն սահմանել է Հայկյան Արամի տոհմանաբանական «շարը» հետևյալ համաժամանակագրությամբ՝ ԱԲՐԱՀԱՄ, ՆԻՆՈՍ և ԱՐԱՄ, ինչը թե հայկական աղբյուրներով /Մ. Չամչյան/ և թե եբրայացիների և քաղդեացիների ներկայումս գործող, այդ թվում Հայկական Վիքիպեդիայի Հրեաների առաջնորդ Աբրահամի և Ասորեստանի պատմության ժամանակագրությամբ, հավասար են՝

  1. Համարակալած ցանկի տարր

Աբրահամ, 2-րդ հազարամյակի 20-18-րդ դարերի սահմաններ

  1. Համարակալած ցանկի տարր

Նինոս - Շամշի - Ադադ Ա, 2-րդ հազարամյակի 20-18-րդ դարերի սահմաններ

  1. Համարակալած ցանկի տարր

Հայկյան Արամ՝ Նինոսի ախոյանը և նրան հաղթողը - 2-րդ հազարամյակի 19-18-րդ դարերի սահմաններ:
Այսպիսով, եթե Արա Գեղեցիկի հայրը՝ ԱՐԱՄԸ /տես՝ Հայկ. Վիքիեդիա, ԱՐԱՄ ՄԵԾ հոդվածը /կարծեմ Մ. Հակոբյանի հոդվածն է /իսկ իմ ԱՐԱՄ ԱՐԻՆ՜ ադմինները ...ջնջեցին/ ըստ Խորենացու Աբրահամի, Նինոս - Շամշի - Ադադ Ա ժանանակակից էր, ինչպե՞ս կարող էր Արամը լինել Արամու ուրարտացին, երբ Արա Գեղեցիկի հայրը և Արա Գեղեցիկը Հայկազունիների արքայատոհմի նահապետ-արքաներ էին, և գործել են 2-րդ հազարամյակի 19-18-րդ դարերում, որորտացի Արամեն՝ 900 տարի անց...
Սխալ է կառուցված նաև Արա Գեղեցիկ - Շամիրամ՝ «Վիպերգում գործող անձինք» ժամանակագրությունը՝ «Շամշիադադ V-ի (Ք.ծ.ա. 823-811) կինը, ամուսնու մահից հետո մանկահասակ որդու` Ադադնիրար III թագավորի խնամակալուհին (Ք.ծ.ա. 810-806»), և այլն...
Հոդվածագիրը պարտավոր է նշել աղբյուրը: Խորենացու մոտ չկա Շամշիադադ V-ի (Ք.ծ.ա. 823-811) կինը բառակապակցություն, կա՛ Նինոսի կի՛նը, իսկ Նինոս Ա-ից մինչև Նինոս Ե մոտ 1000 տարվա տարբերություն կա, և դրանք նույն անձիք չեն: Հեղինակը այստեղ շարադրել է Խորենացու պատմագրությունից դուրս թեմա, և Արա Գեղեցիկին /Բարզանեսին/ կապել է Կտեսիս-Դիոդորիս ոչ մի պատմաբանի մոտ վստահություն չունեցող պատմագրությանը, երբ հարգարժան հոդվածագիրը պետք է լավ իմանար, որ Շամշի-Ադադ 5-ին ջախջախել է մեր Մենուա թագավորը, իսկ նրա որդի Արգիշտին նվաճեց Միջագետքը: Թույլ տվեք հարցնել, Շամիրամը ինչպե՞ս կարող էր հոդվածում նշված ժամանակամիջոցում հասնել Այրարատյան դաշտ և սպանել Արային՝ Արգիշտիին, երբ Արգիշտին է գրավել ողջ Միջագետքը:
Եզրակացություն: Մեր պատմագրության մեջ կան «Արա Գեղեցիկ և Շամիրամ» թեմայով բազմաթիվ հաջողված ուսումնասիրոթյուններ, որոնք հոգեհարազատ են Մովսես Խորենացու «Հայոց առաջին վեպին»: Այս թիման կշահի, եթե այն ամբողջապես վերախմբագվի թե կառուցվաքծքով, և թե բովանդակությամբ: Կառաջարկեի այս հոդվածը հանել և գցել սևագրի մեջ, միայն հենց այն բանի համար, որ առաջին նախադասության մեջ փաստագրած 2-րդ հազարամյակից՝ հաջորդ վերնագրերում վավերագրվում է Դիադորի կողմից մեջբերած՝ 1-ին հազ. 8-րդ դարի վկայությունները, և անգամ չի ասվում, որ այն ո՞ր հեղինակին է այն պատկանում, և ինչու Խորենացին չի օգտվել Դիադորից....
Մի ճշտում ևս: Արա գեղեցիկի կնոջ անունը ՆՎԱՐԴ էր /տես՝ Մ. Խորենացի, ՊՀ, էջ՝ 105: --Ս.Ասմարյան (քննարկում) 20:45, 30 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]