Քննարկում:Արարատ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հետաքրքիր կլիներ մասնագետ աշխարհագրագետների կարծիքը լսել Արարատի հարաբերական բարձրության վերաբերյալ։ Այն որ Արարատը ամեանբարձրն է, գրված է նաեւ ՀՍՀ-ում։ Սակայն հարաբերական բարձրություն հասկացությունը շատ «հարաբերական է»։ Եւ կան շատ լեռներ, որոնք համարվում են այս ցուցանիշով Արարատից բարձր, օրինակ՝ Մըկ-Քինլին՝ Ալյասկայում։ Չսխալվելու համար անհրաժեշտ է պայմանավորվել, թե ի՞նչ սկզբունքով պիտի ընտրվեն այն կետերը, որոնց համեմատ չափվում են սարերի բարձրությունները։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է 83.139.42.8 (քննարկում|ներդրումներ) 11:01, 9 Ապրիլի 2009 մասնակիցը։

Արարատ որոնման դեպքում հղվում ենք դեպի Արարատ լեռ էջը, ավելի ճիշտ չ՞ի լինի վերահղումը տեղափոխել Արարատ (բազմանշանակություն), այնտեղից նոր յուրաքանչյուրը ընտրի իր ուզած հոդվածը: Գրիգոր Ստամբոլցյան --Stamboltsyan 16:27, 5 Մարտի 2010 (UTC)[reply]

Հարաբերական բարձրություն[խմբագրել կոդը]

Ճիշտ է Արարատը հարաբերական բարձրությամբ ամենաբարձր լեռն է: Հարաբերական բարձրություն ասելով հասկանում ենք թե երկրի մակերևույթի մի կետը ուղղաձիգ գծով որքան է բարձր մյուսից, այս դեպքում լեռան ստորոտից գագաթ բարձրությունն է: Արարատի հիմքը 800 մ-ի վրա է, գագաթը` 5165 մ-ի է հասնում, հարաբերական բարձրությունըմոտ 4300 մ է:

Սխալ է Արարատյան "դաշտավայր" արտահայտությունը: Դաշտավայրեր են կոչվում երկրի մակերևույթի մինչև 200 մ բացարձակ բարձրություն (ծովի մակերևույթից) ունեցող հարթավայրերը, իսկ Արարատյան դաշտի բացարձակ բարձրությունը մոտ 800 մ է: Ճիշտ է ասել Արարատյան դաշտ: Հոդվածում դրված նկարի ներքևում էլ էր սխալ գրված: Etnogenez 12:04, 15 Հունիսի 2010 (UTC)[reply]

Etnogenez լիովին համամիտ եմ: Նաև անհասկանալի է թե ինչու է Մասիս սարի բարձրությունը նշված 5137 մ ու նաև գլխավոր նկարի տակ՝ գագաթների բարձրությունները չեն համապատասխանում "Կազմվածքը" բաժնի նկարագրության հետ:--Areguni 19:22, 6 Հունիսի 2011 (UTC)[reply]

ԿԱՐԾԻՔ

Հոդվածում նշված է «Արարատ լեռը հաճախ ասոցացվում է Աստվածաշնչի Արարատ լեռան հետ»։ Իմ կարծիքով ասոցացվելը ճիշտ չի: Ախր հոդվածում նշված «Արարատ»-ը իսկապես Աստվածաշնչի Արարատ լեռն է, էլ ի՞նչ ասոցացվելու մասին կարող է լինել խոսքը: Ասոցացվել կարող էր, եթե «Արարատ»-ը չլիներ Աստվածաշնչի Արարատը: 176.107.123.17 15:48, 11 Մայիսի 2020 (UTC)[reply]