Քննարկում:Առաջին Հայկական Ճակատ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարկավոր է բոլոր պատկերները առանձին տողով գրել, այլ ոչ թե նախադասության արանքում,երևի հասկանալի է ինչ նկատի ունեմ:

  • բոլոր չակերտները փոխել այս տարբերակով՝ «»
  • բոլոր թիվ (քանակական ցուցանիշ) պարունակող նախադասությունները հաստատվեն հղումներով,
  • բոլոր էմոցիոնալ բնույթի նախադասությունները փոխվեն, ինչպես օրինակ շարժումը հնարավորություն է տալիս արտահայտվել կամ մի խումբ էնտուզիաստները և այլն, իմ բերած օրինակները ես փոխել եմ, բայց հնարավոր է էլի լինեն նմանատիպ դեպքեր, դրանք վիքիիում ընդունելի չեն
  • պատկերների վրայից փորձել հանել ինտերնետ կայքերի պիտակները, այս ամենից հետո նոր կարելի է հանել վիքիֆիկացման կաղապարը:--6AND5 (քննարկում) 10:18, 28 Օգոստոսի 2014 (UTC)[reply]
Ինչպես նաև պետք է հոդվածում թողնել մեկ ազատ պատկեր, իսկ մնացածը դուրս բերել, որովհետև ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգի համաձայն՝ հոդվածում կարելի է օգտագործել ընդամենը մեկ ոչ ազատ պատկեր։ ― Ջէօ 10:22, 28 Օգոստոսի 2014 (UTC)[reply]
Դե կարծում եմ, եթե նկարների հեղինակները թույլտվություն տվել են, գումարած կայքերի պիտակները հանվեն, ապա քանակի հետ խնդիր չի լինի, կարելի է անսահմանափակ թվով (պայմանականորեն) օգտագործել:--6AND5 (քննարկում) 10:25, 28 Օգոստոսի 2014 (UTC)[reply]
Եթե կայքերի հետ համաձայնություն ունեն, ուրեմն պետք է պատկերները Վիքիպահեստ ներբեռնել և այնտեղից հոդվածում տեղադրել որքան ցանկանում են։ Ներկա կանոնակարգն ասում է, որ մեկը կարելի է օգտագործել, 6AND5 ջան։ ― Ջէօ 10:28, 28 Օգոստոսի 2014 (UTC)[reply]
Ջեո ջան, բայց կանոնակարգը վերաբերում է առանց թույլատվության դեպքերի: Ամեն դեպքում միանշանակ չեմ կարող պնդել, դա քննարկման նոր թեմա է:-)--6AND5 (քննարկում) 10:36, 28 Օգոստոսի 2014 (UTC)[reply]
Ոչ ազատ պատկերը հոդվածում կարող է լինել մեկ հատ և փոքր չափսի, մյուսները պետք է ջնջվեն։ Եթե նկարների հեղինակային իրավունքը կա, ապա դրանք պետք է այստեղից տեղափոխվեն Վիքիպահեստ (այստեղ ջնջվեն, բեռնվեն Վիքիպահեստում)։ Երկու դեպքում էլ նկարները Հայերեն Վիքիպեդիայում պետք է ջնջվեն, առաջին տարբերակում՝ բացառությամբ մեկի։ Վիքիպահեստում պետք է հեղինակային իրավունքը հաստատող նամակ գրվի և նոր բեռնվեն նկարները: Beko (քննարկում) 10:49, 28 Օգոստոսի 2014 (UTC)[reply]

Ջնջված լուսանկարներ[խմբագրել կոդը]

Հայերեն Վիքիպեդիայում նկարների օգտագործման պայմանները պահանջում են, որ ոչ ազատ պատկերը օգտագործել կարելի է միայն մեկ հոդվածում և մեկ հոդվածում կարելի է օգտագործել միայն մեկ ոչ ազատ պատկեր։ Եթե նկարը բեռնված է Հայերեն Վիքիպեդիայում, ապա համարվում է ոչ ազատ։ Ազատ պատկերները բեռնվում են Վիքիպահեստում։ Ջրանիշով նկար ընդհանրապես Վիքինախագծերում չի կարելի բեռնել։ Այս ամենից ելնելով Առաջին Հայկական Ճակատ հոդվածում օգտագործված լուսանկարները՝ բացառությամբ մեկի, Հայերեն Վիքիպեդիայից ջնջվեցին։ Beko (քննարկում) 12:39, 2 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]