Քննարկում:Անի Ֆրիդ Լինգստադ
Մի հարց եմ ուզում տալ: Ինչու՞ է Աննի անունը գրվել Անի: Երկրորդ Ն տառը չի՞ երևում, թե՞ ցանկություն կա հայկականացնել երգչուհու անունը: Գուցե հայերեն ուղղագրությու՞նն է արգելում երկու Ն տառով գրելու: Համենայնդեպս նման բան չեմ հիշում: Ընդհանրապես Վիքիպեդիայում նկատում եմ անվանումների կրկնվող տառերը անտեսելու ավանդույթ: Հատկապես դա վերաբերում է իտալական անուններին և ազգանուններին: Ոչ ոք չի արգելել դրանք ներկայացնելու այնպես, ինչպես բնագրերում են: Բացի այդ, ճիշտ հնչողությունն ու արտասանությունը պահպանվում է: Պատկերացրեք Աննա անունը գրվի Անա: Միայն չասեք թե դա նույնը չէ, շատ լավ էլ նույնն է--Որոտ (քննարկում) 12:54, 17 Նոյեմբերի 2017 (UTC)
Հա, մոռացա հարցնել նաև, թե հոդվածում ինչու՞ է Լինգստադ ազգանունը գրված Լինգդտադ: Նույնիսկ լեզուս է կոտրվում դա արտասանելուց: Հաստատ թլոշ չեմ:--Որոտ (քննարկում) 13:04, 17 Նոյեմբերի 2017 (UTC)
Ի դեպ, ինձ մոտ պահպանվել է խորհրդային ժամանակների «Պիոներ» ամսագրից պատառիկ` «ԱԲԲԱ» այն ժամանակ անսամբլի վերաբերյալ, որտեղ երգչուհիների անունները գրված են` Աննի Ֆրիդ Լինգսթադ և Ագնետա Ֆելթսքուգ (իսկ ես հոդվածն ստեղծել եմ «Ագնետա Ֆելտսկուգ»):--Որոտ (քննարկում) 01:37, 18 Նոյեմբերի 2017 (UTC)