Քննարկում:Այզեկ Ազիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

OOjs UI icon language-ltr-progressive.svg

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Азимов, Айзек» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

I, Robot → Ես, Ռոբոտս[խմբագրել կոդը]

Այս գրքի վերնագիրը խոր իմաստ ունի՝ այն շեշտում է, որ այս ռոբոտը միայն մեքենա չէ և օժտված է ինքնությամբ (ես-ով), անհատականություն է և ունի Ռոբոտ անունը (այլ ոչ թե անվանումը): Այդ առումով էլ իր մասին նա արտահայտվում է որոշյալ հոդով «Ես, Ռոբոտս»: Անգլերենում որոշյալ հոդերի բացակայությունը չի հուշում բառի անձնավորված լինելը, իսկ մակերեսային թարգմանություններում հաճախ բերում է կոպիտ սխալի և իմաստի կորուստի: Մասնավորապես, հայերեն թարգմանությամբ համանուն ֆիլմը ներկայացվում է «Ես ռոբոտ եմ» անունով: Եվ ամեն անգամ, այս թարգմանությանը հանդիպելիս, Այզեկ Ազիմովի ստեղծագործությունների սիրահարները վիրավորվում ու որոշյալ հոդերով հիշում են թարգմանիչին ու նրա մոտիկ հարազատներին: Վահրամ Մխիթարյան (քննարկում) 19:03, 10 Հունիսի 2013 (UTC)

Հիմնավորման եռագրությունը[խմբագրել կոդը]

Ցավոք այս ստեղծասգործությունը հայերեն չի թարգմանվել, և մասնագիտական առումով դեռևս համոզված չեմ, թե հայերենում ինչպիսին պիտի լինի նրա անվանումը: Իմ տեսանկյունից ճիշտ կլիներ և Ազիմովի տվյալ ստեղծագործությանը կսազեր «Հիմք» եռապատում կամ «Հենք» եռապատում անվանումներից մեկը: Ուղղակի թարգմանության իմաստով մոտ են «հիմք», «հիմնադրում» «հիմնում» «հիմնարար» բառերը: Foundation-ը անգլերենում շատ բազմիմաստ է և իրենց համար իրար ետևից 3 անգամ գրել նույն բառը և երեք տարբեր իմաստներով ընկալելը նորմալ է: Հայերեն տարբերակում, եթե անվանումը լինի Հիմք, տեքստում հանդիպող «հիմնադրեցին Հիմքը», «հիմք հանդիսացավ հիմնելու երկրորդ Հիմքը» «խաղաղություն հիմնել առաջին և երկրորդ Հիմքերի միջև» արտահայտությունները կարող եոն որոշակի շփոթ առաջացնել: Իսկ եթե «Հենք»-ը օգտագործվի որպես ստեղծագործության անուն, ապա հիմք, հիմնել, հիմնադրել, հիմնավորել և նման այլ բառերը տեքստում սովորական իմաստով արդեն կարող են ազատ օգտագործվել Հենք բառի հետ և շփոթություն չեն առաջացնի՝ ասենք, «հիմնադրեցին Հենքը», «հիմք հանդիսացավ հիմնելու երկրորդ Հենքը» «խաղաղություն հիմնել առաջին և երկրորդ Հենքերի միջև»: Այդ առումով ես առաջարկում եմ «Հենք» եռապատում անվանումը: Վահրամ Մխիթարյան (քննարկում) 23:06, 11 Հունիսի 2013 (UTC)