Jump to content

Քննարկում:Ալեքսանդրի վեպը

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օգնության կարիք ունեմ. ես վիքիում գտա «Ալեքսանդրի վեպը»՝ տարբեր լեզուներով, որտեղ բացակայում էր հայերեն տարբերակը: Սա ես ստեղծեցի՝ որոշ բաներ թարգմանելով ռուսերեն հոդվածից, որոշ բաներ վերցնելով խորհրդային հայկական հանրագիտարանից, և տեղադրելով ունեցածըս նկարներից: Բայց հետո տեսա, որ նույն թեման կար գրված հայերեն վիքիում (որը պարունակում է միայն հանրագիտարանի տեղեկությունները) և կցված չէր նույն թեմայի մյուս լեզուներին: Ինչպե՞ս վարվել: Arshak27 (քննարկում) 12:38, 4 Փետրվարի 2017 (UTC)

Խոսքըս սրա մասին է՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6_%D4%B1%D5%B2%D5%A5%D6%84%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80%D5%AB_%D5%84%D5%A1%D5%AF%D5%A5%D5%A4%D5%B8%D5%B6%D5%A1%D6%81%D5%BE%D5%B8 Arshak27 (քննարկում) 12:38, 4 Փետրվարի 2017 (UTC)
Հարգելի Arshak27, պետք է միավորել հոդվածները։ Այսինքն՝ երկրորդ հոդվածի պարունակությունը պետք է ձուլել առաջինի հետ։ Կարո՞ղ եք դուք անել։ --@ջեօ 13:12, 4 Փետրվարի 2017 (UTC)
Հարգելի @ջեօ, այդ հին հոդվածում եղած տեղեկությունները ամենը կա այս իմ ստեղծածում և տեղաբաշխված է համապատասխան ենթավերնագրերի տակ: Միակ ավել բաները, որ կան այնտեղ, նկարներն են: Arshak27 (քննարկում) 15:12, 4 Փետրվարի 2017 (UTC)
Որևէ խնդիր չկա, հարգելի Arshak27։ Եթե դեմ չեք, ես միավորեմ հոդվածները։ --@ջեօ 15:45, 4 Փետրվարի 2017 (UTC)
Իհարկե դեմ չեմ, հարգելի @ջեօ, և շատ շնորհակալ կլինեմ, որովհտև չգիտեմ՝ ինչպես վարվել: Arshak27 (քննարկում) 17:06, 4 Փետրվարի 2017 (UTC)
Հարգելի Arshak27, իսկ ո՞ր վերնագիրն է ավելի հարմար։ --@ջեօ 19:07, 4 Փետրվարի 2017 (UTC)
Ուրեմն առհասարակ տարածված է եղել Ալեքսանդրի վեպը անունով: Միջնադարում հայկական մի քանի ձեռագրին տրվել է Պատմութիւն Աղէքսանդրու Մակեդոնացվոյ: ԲԱյց այլ լեզուներում էլ առավելապես հայտնի է որպես Alexander romance, հարգելի @ջեօ: Arshak27 (քննարկում) 19:50, 4 Փետրվարի 2017 (UTC)
Բարի։ Արված է, հարգելի Arshak27։ --@ջեօ 19:53, 4 Փետրվարի 2017 (UTC)
Շնորհակալ եմ, հարգելի @ջեօ ))) Arshak27 (քննարկում) 07:32, 8 Փետրվարի 2017 (UTC)

Հարգելի @ջեօ, գլխավոր նկարը ջնջվել է, որի պատճառը չհասկացա: Ինչ է՝ հեղինակային իրավո՞ւնք էի խախտել: Եվ հնարավոր չէ՞ թեկուզ այլ աղբյուրի նույն նկարը տեղադրել:Arshak27 (քննարկում) 13:15, 10 Փետրվարի 2017 (UTC)

Հարգելի Arshak27, ջնջվել է, քանի որ Վիքիպահեստում կարելի է բեռնել միայն հեղինակային իրավունքից զուրկ պատկերներ։ Միգուցե պատկերները բեռնելիս նշել եք, որ հեղինակային իրավունքը ձեզ է պատկանում, դրա համար էլ ջնջել են։ Ամեն դեպքում, առաջարկում եմ այդ պատկերը Հայերեն Վիքիպեդիայում բեռնել ոչ ազատ պատկեր կարգավիճակով, այստեղ չեն կարող ջնջել։ --@ջեօ 13:18, 10 Փետրվարի 2017 (UTC)
Հարգելի @ջեօ, երկար նայեցի, այդպես էլ չգտա այն տեղը, որտեղից կարող եմ բեռնել ոչ ազատ պատկերները: Եվ հետո, ես այդ նկարը վերցրել էի ֆեյսբուքյան Հայ մատենագրութեան թուանշային գրադարան ( https://www.facebook.com/pg/digilib/photos/?ref=page_internal ) էջից, այդ հասցեին կարո՞ղ եմ հղում տալ:Arshak27 (քննարկում) 13:37, 10 Փետրվարի 2017 (UTC)
Arshak27 ջան, սոցիալական ցանցերը գրքի շապիկի համար աղբյուր չեն կարող հանդիսանալ։ ։/ Միգուցե իրենց կայքում լինի։ --@ջեօ 17:14, 10 Փետրվարի 2017 (UTC)
@ջեօ, ստացվեց ))) : Միայն մեկ խնդրանք. եթե պակաս բաներ ունեմ արած այդ նկարի վերաբերյալ, որը կրկին ջնջման վտանգի տակ կդնի այն, կխնդրեի շտկեիք, կամ ասեիք՝ ինչ և ինչպես պետք է արվի, ինքս անեմ: Arshak27 (քննարկում) 09:41, 11 Փետրվարի 2017 (UTC)
Arshak27 ջան, համապատասխան ուղղումները կատարեցի։ Էլ չեն ջնջի։ --@ջեօ 09:59, 11 Փետրվարի 2017 (UTC)
Շնորհակալ եմ, @ջեօ ջան ))) :Arshak27 (քննարկում) 07:47, 12 Փետրվարի 2017 (UTC)

Start a discussion about Ալեքսանդրի վեպը

Start a discussion