Jump to content

Քննարկում:Ալաթուման

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սա գյուղագրական կենցաղագրություն էր, թե՞ հանրագիտարանային համառոտ տեղեկատվություն: Այդ ո՞ր հանրագիտարանում են պատմում գյուղի ջրաղացպանի, շինարարի, օլիգարխի և այլ մասնագիտություններ ունեցող մարդկանց մասին, հատկապես նշելով նաև նրանց մականունները (օրինակ` նա, ով Ռուսաստանում «հայտնի է Դարզան անվամբ»): Բոլոր գյուղերն էլ լի են այդպիսի մարդկանցով: Է, հետո՞: Մի մոռացեք հարգելիներս, որ սա հանրագիտարան է և մարդիկ կարդալով պետք է համառոտ պատկերացում կազմեն գյուղի պատմության, աշխարհագրության, տնտեսության, այնտեղ գտնվող պատմական և մշակութային ժառանգության մասին: Իսկ գյուղում ծնված համընդհանուր ճանաչում ունեցող և ակնառու գործիչներին, պարզապես կարելի է ակնարկել միայն: Սա նրանց կենսագրության էջը չէ, սա գյուղի կենսագրության էջն է: Բոլոր գյուղերում էլ, դրսում գտնվող հարուստները իրենց գյուղի համար մի բան կառուցում են, մեկը եկեղեցի, մեկը հուշարձան, մեկը ցայտաղբյուր: Դա անշուշտ գովելի արարք է, բայց մի տեսակ` արդեն «մոդա» է դարձել և ոչ մեկին հիմա չես զարմացնի: Եթե նրանց սկսենք թվարկել, գովազդել և հերոսացնել, ապա հանրագիտարանը կվերածվի նույնիսկ ոչ թե գյուղագրության, այլ գեղագրության: Եթե խոսքս կոպիտ էր, հայցում եմ ներողամտություն:--Որոտ (քննարկում) 02:00, 29 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]

Հա, մոռացա նշել, որ Գարուշ Պետրոսյանի մասին կա առանձին հոդված և կարիք չկա գյուղի մասին հոդվածի փոխարեն, կրկին նրա մասին գրել:--Որոտ (քննարկում) 02:03, 29 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]