Քննարկում:Ագնետա Ֆելտսկուգ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Фельтског, Агнета» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Հարգելի Kareyac, քաղաքի անունը ըստ Աշխարհագրական անունների բառարանի, գրվում է Գյոթեբորգ, որը բառացի նշանակում է «գոթական ամրոց»` գոթեր արևելագերմանական ցեղի անունից:--Որոտ (քննարկում) 04:09, 17 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Որոտ, վստահելի աղբյուրներում և մեզ մոտ ավելի հաճախ գրվում է Գյոտեբորգ։ - Kareyac (քննարկում) 04:22, 17 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Kareyac, երևի «մեզ մոտ» ասելով ի նկատի ունեք Վիքիպեդիան, որը երբեք վստահելի չի կարող լինել: Ինչ վերաբերվում է Հայկական Սովետական Հանրագիտարանին, նշեմ, որ այնտեղ հոդվածում չի նշված հեղինակը, ինչը ենթադրել է տալիս, որ հոդվածը ուղղակի թարգմանված է այլ լեզվից, առանց հաշվի առնելու հայերեն ուղղագրությունը: Հանրագիտարանում նման հոդվածներ հանդիպում են:--Որոտ (քննարկում) 10:58, 17 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Որոտ, Kareyac-ը հղում է տալիս Հայերեն Վիքիպեդիայում և առհասարակ Վիքիպեդիայում ընդունված կանոնակարգերին․ հոդվածի վերնագրում գրվում է այն տարբերակը, որն առավել շատ է տարածված հայալեզու մասնագիտական և վստահելի աղբյուրներում։ Այդ իսկ պատճառով մենք Թուրին ենք գրում, ոչ թե Տուրին, չնայած՝ իտալերենում «թ» տառ չկա։ --@ջեօ (քնն․) 11:03, 17 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի GeoO, կոնկրետ Գյոթեբորգի դեպքում, պետք է նշեմ, որ այդ տարբերակը ավելի շատ է տարածված հայ գրականության մեջ: Նույնը վերաբերվում է Գյոթինգեն գերմանական քաղաքին, նույնիսկ Գյոթե ազգանվանը: Բնագրում դրանք գրվում են Տ տառով, բայց հայերենում գործածվում է Թ-ն: Բացի այդ, բառարանը հստակ բացատրում է, որ Գյոթեբորգը գոթեր ցեղի անունից է, էլ ինչ թեմա կարող է լինել:--Որոտ (քննարկում) 11:17, 17 Նոյեմբերի 2017 (UTC) ։Անվանափոխմանը դեմ չեմ, եթե ունենք հստակ աղբյուր։ --@ջեօ (քնն․) 16:22, 17 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]