Քիքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քիքի (ճապ.՝ キキ), Հայաո Միյաձակիի Քիքիի առաքման ծառայությունը (ճապ.՝ 魔女の宅急便 Մաջոնո Թաքքյուբին, որ թարգմանվել է որպես «Կախարդուհու առաքման ծառայությունը») անիմեի գլխավոր հերոսուհին է։ Նա տասներեքամյա վհուկ է, ով, ավանդույթի համաձայն, մի տարի պիտի ինքնուրույն ապրի հայրենի գյուղից հեռու՝ մեծ քաղաքում՝ օգտագործելով ու զարգացնելով իր կախարդական կարողությունները։

Ֆիլմի ճապոնական տարբերակում Քիքիին հնչյունավորում է Մինամի Թաքայաման, իսկ անգլերեն տարբերակներում՝ Լիզա Միչելսոնն ու Քրիստին Դանստը, համապատասխանաբար Streamline Pictures-ի ու Ուոլտ Դիսնեյ ընկերության թարգմանություններում։

Միյաձակին Քիքիին ներկայացրել է որպես սահմանափակ ուժերով երիտասարդ աղջիկ, ով փնտրում է իր սեփական անկախությունն ու յուրօրինակությունը։ Ֆիլմի քննադատներն Քիքիի ուրիշ բնորոշումներ էլ են տվել․ օրինակ, անվստահությունը սեփական ուժերի հանդեպ։