Քեչեյուրդ (Քոչկիրի գավառ)
(Վերահղված է Քեչեյուրտից)
Գյուղ | ||
---|---|---|
Քեչեյուրդ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ | |
Գավառակ | Քոչկիրի գավառակ | |
Այլ անվանումներ | Քաչայուրտ, Քեչայուրդ, Քեչայուրտ, Քեչեյուրտ, Քեչեուրդ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 58700 | |
|
Քեչեյուրդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Քոչկիրի գավառակում[1]։ Գտնվում էր Չարդակ լեռան ստորոտին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XIX դարի կեսերին ուներ 60 տուն՝ 544 հայ բնակչով, իսկ 1915 թվականի նախօրեին՝ 300 տուն՝ 2500 հայ բնակչով։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկի մշակություն, այգեգործություն, արհեստներն ու առևտուրն էր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քեչեյուրդն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ հայկական վարժարան[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Սեբաստիայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 352
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|