Քենվուդ Լիմիթիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քենվուդ Լիմիթիդ
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, դուստր կազմակերպություն և ձեռնարկություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Հիմնադրված1947
Գլխադասային գրասենյակHavant, Միացյալ Թագավորություն
Անվանված էKen Wood?
Վերադաս կազմակերպությունDe'Longhi?
ՀիմնադիրKen Wood?
Կայքkenwoodworld.com
Kenwood Chef Kitchen մեքենա

«Քենվուդ Լիմիթիդ» (անգլ.՝ Kenwood Limited), խոհանոցային տեխնիկայի բրիտանական արտադրող, որը տեղակայված է Հեմփշիր նահանգի Հավանտ քաղաքում։ «Քենվուդ Լիմիթիդ»-ը նախագծում, արտադրում և վաճառում է խոհանոցային տեխնիկա, ներառյալ՝ խառնիչներ, բլենդերներ, սննդի մշակիչներ, թեյնիկներ և տոստերներ։

Ընկերությունը հիմնադրվել է Քեննեթ Մեյնարդ Վուդի կողմից 1947 թվականին Ուոքինգ քաղաքում՝ Գոլդսվորթ Ռոուդ 79 հասցեում[1]։ 1962 թվականին ընկերությունը տեղափոխվել է Հավանտ, որտեղ այժմ իրականացնում է իր գործունեությունը։

Հայտնագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-ականներ

Kenwood-ի առաջին արտադրանքը Քեննեթ Վուդի կողմից հորինված տոստերն էր, որը շուկա դուրս եկավ 1947 թվականին և հայտնի է որպես A100:

1950–1960-ական թվականներ

Երեք տարի անց՝ 1950 թվականին, Ideal Home Exhibition-ում ներկայացվեց Kenwood Chef Kitchen մեքենայի առաջին տարբերակը։

1970–1980-ական թվականներ

Ընկերության առաջին սննդի պրոցեսորը թողարկվել է 1979 թվականին։ 1989 թվականին ընկերությունը ներդրումներ է կատարել Չինաստանում իր առաջին գործարանում։

1990-ականներ-մինչ օրս

1997 թվականին, 81 տարեկան հասակում, Քեննեթ Վուդը մահացավ կարճատև հիվանդությունից հետո։

2001 թվականին, իտալացի մրցակից փոքր կենցաղային տեխնիկա արտադրող De'Longhi ընկերությունը գնել է Քենվուդ ընկերությունը 45.9 միլիոն ֆունտ ստեռլինգով (մոտ 66.7 միլիոն դոլար)[2]։

Kenwood Chef-ի օրիգինալ դիզայներ Քեննեթ Գրեյնջը ասպետի կոչում է ստացել 2013 թվականին՝ դիզայնի ոլորտում ունեցած վաստակի համար[3]։

Ապրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Kenwood-ի արտադրանքը ներառում է հետևյալ կատեգորիաները․

  • Խոհանոցային մեքենաներ
  • Սննդի և խմիչքի պատրաստում (Սննդի մշակիչներ, բլենդերներ, հյութաքամիչներ)
  • Նախաճաշ (Թեյնիկներ, տոստերներ, սրճեփներ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Woking News & Mail, 22 September 2017. [1] (Retrieved 2018-05-30.)
  2. Kenwood cooks up a £45.9m deal with Italy's De'Longhi, Dominic White, Daily Telegraph, London, 17 February 2001.Retrieved 25 January 2016.
  3. «Kenneth Grange». Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]