Քեննեթ ՄաքԱլփին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեննեթ ՄաքԱլփին
History-kenneth.jpg
Ծնվել է՝մոտ. 810[1]
ԾննդավայրԻոնա
Մահացել է՝փետրվարի 8, 858
Վախճանի վայրForteviot[2]
Iona Abbey
ՏոհմHouse of Alpin?
քաղաքական գործիչ
ՀայրAlpín mac Echdach?
ԵրեխաներCausantín mac Cináeda?, Áed mac Cináeda? և Máel Muire ingen Cináeda?

Քեննեթ ՄաքԱլփին (միջնադարյան գելերեն՝ Cináed mac Ailpin, գելական շոտլանդերեն՝ Coinneach mac Ailpein;[3] մոտ. 810[1], Իոնա - փետրվարի 8, 858, Forteviot[2]), արքաների ժամանակակից ցուցակներում հայտնի նաև որպես Քեննեթ I, պիկտերի թագավոր, որն ըստ առասպելի՝ եղել է Շոտլանդիայի առաջին թագավորը։ Հետմահու հայտնի է դարձել «Նվաճող» (գաել.՝ An Ferbasach) մականունով[4]։ Դարձել է Շոտլանդիայում իններորդ դարից մինչև տասնմեկերորդ դարի սկիզբն իշխած Մաքալփինների արքայատոհմի (կոչվում է նաև Չինաեդաների տոհմ) հիմնադիրը։

Վիճահարույց թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկտերին նվաճած ու Ալբայի թագավորությունը հիմնադրած Քեննեթի առասպելն առաջացել է իրական Քեննեթի մահից դարեր անց։ Քեննեթ II-ի գահակալության տարիներին, երբ կազմվում էր «Ալբայի թագավորների տարեգրությունը», այնտեղ գրվել է․

Aquote1.png Այսպիսով, Ալպինուսի որդի Քինադիուսը՝ շոտլանդացիներից առաջինը, ղեկավարեց այս Պիկտլանդիան 16 բարգավաճ տարի։ Պիկտլանդիան անվանվել էր պիկտերի անունով, որոնց ինչպես մենք նշեցինք, Քինադիուսը ոչնչացրել էր։ Պիկտլանդիա գալուց երկու տարի առաջ նա ստացել էր Դալ Ռիատայի թագավորությունը։ Aquote2.png


1570 թվականին գրված իր Rerum Scoticarum Historia աշխատության մեջ Ջորջ Բուչանանը մանրամասներ է ավելացնում այս պատմությանը, թե ինչպես էին պիկտերը սպանել Քեննեթի հորն ու ինչպես է Քեննեթը վրեժ լուծել նրա համար ու նվաճել պիկտերին։ 19-րդ դարավերջի պատմագիրները, օրինակ՝ Ուիլյամ Ֆորբս Սքենը, վաղ շոտլանդական պատմության մեջ նոր ճշգրտումներ են մտցնում․ ոչ թե պիկտերի նվաճման, այլ պիկտական մայրիշխանության գաղափարից ելնելով առաջ են քաշում այն տեսակետը, որ Քեննեթը գալլ էր՝ Դալ Ռիատայի թագավորը, որը պիկտական գահը ժառանգել էր իր պիկտացի մայրիկի շնորհիվ։

Միջնադարագետ Ալեքս Վոլֆը 2004 թվականին The Scotsman լրագրին տված հարցազրույցում ասել է․

Aquote1.png Քեննեթի կողմից պիկտերին նվաճելու մասին առաջին անգամ խոսեցվել է 1210, 1220 թվականներին։ Իրականում ոչ մի ակնարկ չկա, որ նա շոտլանդացի է եղել։ Եթե դուք ուսումնասիրեք նրան ժամանակակից աղբյուրները, կտեսնեք, որ նրանից հետո եղել են ևս չորս պիկտեցի թագավորներ։ Այսպիսով նա ոչ թե առաջին շոտլանդացի թագավորն է, այլ վերջից հինգերորդ պիկտեցի թագավորը։ [5] Aquote2.png

Շատ այլ պատմաբաններ համաձայնել են այս տեսակետին[6]։

Իրատեսորեն կարելի է ամփոփել, որ գալլերի ու պիկտերի թագավորությունները ենթարկվել են աստիճականան միաձուլման[7] Քեննեթի գահակալությունից սկսած մինչև Շոտլանդիայի թագավոր Կոնստանտին II-ի գահակալությունը։ Պիկտերի թագավորությունը միաձուլման հիմք է հանդիսացել գելական Ալփինների տոհմի համար։ 906 թվականին նախկին պիկտական արքայական քաղաք Սկունի մոտ Կոնստանտին թագավորի ու եպիսկոպոս Սելախ I-ի հանդիպումն ամրապնդել է պիկտերի իրավունքներն ու պարտականությունները գալլերի իրավունքների ու պարտականությունների հետ՝ որպես հավասարը հավասարի հետ։ Այստեղից էլ առաջացել է «պիկտերի թագավոր» կոչումը «Ալբայի թագավոր» կոչմամբ փոխարինելը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեննեթի ծագումն անհայտ է, ինչպես նաև անհայտ է նրա կապը Դալ Ռիատայի կամ պիկտերի նախկին թագավորների հետ։ Մոտավորապես 1130 թվականով թվագրված Rawlinson B 502 ձեռագիր մատյանում պարունակվող ծագումնաբանությամբ նա սերում էր Շոտլանդիայի Մալքոլմ II թագավորից։ Ըստ այդ ձեռագրի՝ Քեննեթի նախնիներն էին․

..Սինաեդ՝ որդի Ալփինի, որդի Էոչայդի, որդի Աեդ Ֆինդի, որդի Դոմանգարտի, որդի Դոմնոլ Բրեքի, որդի Էոչայդ Բուիդի, որդի Աեդանի, որդի Գաբրանի, որդի Դոմանգարտի, որդի Ֆերգուս Մորի[8]։

Քեննեթի գալլ լինելը չի ժխտվում, բայց ժամանակակից պատմագրությունը տարբերակում է մշակույթով կամ նախնիներով գալլ Քեննեթին գելական Դալ Ռիատա թագավորության արքա Քեննեթից։ Համենայն դեպս, նրան նախորդած բոլոր պիկտեցի թագավորները մասամբ գելականացված էին[9]։

Գահակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեննեթի գահակալությունն սկսվել է 843 թվականին, բայց իշխանության համար պայքարող իր վերջին հակառակորսին նա հաղթել է 848 թվականին։ Պիկտական տարեգրության մեջ նշվում է, որ նա երկու տարի եղել է Դալ Ռիատայի թագավոր նախքան 843 թվականին պիկտերի թագավոր դառնալը, բայց սա միահամուռ չի ընդունվում։ Այնտեղ նաև նշվում է, որ նա սկսել է իր գահակալությունը 834 թվականին ու ավարտել 863 թվականին, բայց17-րդ ու 18-րդ դարերում Քեննեթին վերագրում էին կա՛մ 834-863թթ․, կա՛մ 843-863 թթ․ միջև գահակալությունը[փա՞ստ]։ Ալբայի թագավորների տարեգրությունը հաղորդում է, որ նա Սաքսոնիա է ներխուժել վեց անգամ, գրավել Մելրոուզը և վառել Դանբարը, ու նաև որ վայկինգներն ավերել են Պիկտլանդիան՝ հասնելով մինչև երկրի խորքերը[10]։ «Չորս հեղինակների տարեգրության» մեջ նույնպես նշվում է Քեննեթը․

Գոֆրաիդ մաք Ֆերգուսան, առաջնորդը Աիրգիալայի, մեկնեց Ալբա, ուժեղացնելու Դալ Ռիատան, Քեննեթ ՄաքԱլփինի խնդրանքով։[11]

Քեննեթի գահակալության շրջանում ժամանակակից Շոտլանդիայի հեռավոր տարածքներում սկսվել է նորվեգական բնակավայրերի աճ։ Շեթլենդը, Օրքնեյը, Քեյթնեսը, Սուդերլենդը, արևմտյան կղզիներն ու Մեն կղզին, ինչպես նաև Ռոսսի մի հատվածը բնակեցվել են․ Քեննեթի թագավորության ու Իռլանդիայի միջև սահմանները թուլացել են, իսկ հարավային Անգլիայի ու մարցամաքին միջև սահմանները՝ համարյա անհետացել։ Այս ամենից ելնելով՝ Քեննեթն ու իր հաջորդները ստիպված էին ամրացնել իրենց դիրքերն իրենց թագավորության մեջ, ու դարերով ընթացող պիկտերի ու գալլերի միավորումն սկսել է արագանալ։ Արդեն Դոնալդ II-ի ժամանակներում թագավորներին անվանում էին ոչ թե գալլերի կամ շոտլանդացիների, այլ՝ Ալբայի թագավորներ[12]։

Քեննեթը մահացել է ուռուցքից 858 թվականի փետրվարի 13-ին հավանաբար Սկունի մոտ գտնվող Cinnbelachoir պալատում։ Տարեգրության մեջ նրա մահը հաղորդվում է որպես "պիկտերի թագավորի", ոչ թե "Ալբայի թագավորի" մահ։ "Ալբայի թագավոր" տիտղոսը չի օգտագործվել մինչև Քեննեթի թոռներ Դոնալդ II-ի ու Կոնստանտին II-ի ժամանակները։

Քեննեթն ունեցել է երկու որդի՝ Կոնստանտինը և Աեդը, որոնք հետագայում թագավորներ են դարձել, ու նաև երկու դուստր։ Դուստրերից մեկն ամուսնացել է Ստրաթքլայդի թագավոր Ռունի հետ և ունեցել Էոչայդ անունով որդուն, մյուս դուստրը՝ Մաել Մյուրին, ամուսնացել է Ուի Նեյլ թագավորության երկու կարևոր արքաների հետ։ Նրա առաջին ամուսինը Աեդ Ֆինլիաթն էր, որից ունեցած Նիալ Գլունդուբ որդին հանդիսանալու էր Օ՛Նեյլ արքայատոհմի հիմնադիրը։ Երկրորդ ամուսինը Չոմլայն տոհմը ներկայացնող Ֆլանն Սիննան էր։ Որպես թագավորների կին ու մայր, 913 թվականին նրա մահանալուց հետո Մաել Մյուրիի մահն արձանագրվել է Ուլստերի տարեգրության մեջ, որն արտասովոր բան էր տղամարդակենտրոն տարեգրությունների համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիդեռլանդացիների տոհմի կայք․ http://www.macalpin.nl/index.htm
  • Սիոլ Ալփին
  • Շոտլանդիան վաղ Միջնադարում
  • Շոտլանդիան ուշ Միջնադարում
  • Շոտլանդացի միապետների ցուցակ
  • Շոտլանդական թագավորություն
  • Դոնալդ ՄաքԱլփին
  • Դալրիադայի թագավորություն
  • Դալ Ռիատայի թագավորների ցուցակ
  • Պիկտերի թագավորների ցուցակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 (unspecified title)ISBN 9781317451587
  2. 2,0 2,1 2,2 (not translated to en-gb) Encyclopædia BritannicaEncyclopædia Britannica, Inc., 1768. — Vol. 22.
  3. Cináed mac Ailpín is the Mediaeval Gaelic form. A more accurate rendering in modern Gaelic would be Cionaodh mac Ailpein since Coinneach is historically a separate name. However, in the modern language, both names have converged.
  4. Skene, Chronicles, p. 83.
  5. Johnston, Ian. "First king of the Scots? Actually he was a Pict".The Scotsman, October 2, 2004.
  6. For example, Foster, Picts, Gaels and Scots, pp. 107–108; Broun, "Kenneth mac Alpin"; Forsyth, "Scotland to 1100", pp. 28–32; Duncan, Kingship of the Scots, pp. 8–10. Woolf was selected to write the relevant volume of the new Edinburgh History of Scotland, to replace that written by Duncan in 1975.
  7. After Herbert, Rí Éirenn, Rí Alban, kingship and identity in the ninth and tenth centuries, p. 71.
  8. Genealogies from Rawlinson B 502: ¶1696 Genelach Ríg n-Alban.
  9. For the descendants of the first Óengus son of Fergus, again see Broun, Pictish Kings.
  10. Regarding Dál Riata, see Broun, "Kenneth mac Alpin"; Foster, Picts, Gaels and Scots, pp. 111–112.
  11. Annals of the Four Master, for the year 835 (probably Կաղապար:Circa). The history of Dál Riata in this period is simply not known, or even if there was any sort of Dál Riata to have a history. Ó Corráin's Vikings in Ireland and Scotland, available as etext, and Woolf, Kingdom of the Isles, may be helpful.
  12. Lynch, Michael, A New History of Scotland

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական աղբյուրները տե՛ս Արտաքին հղումների տակ

  • John Bannerman, "The Scottish Takeover of Pictland" in Dauvit Broun & Thomas Owen Clancy (eds.) Spes Scotorum: Hope of Scots. Saint Columba, Iona and Scotland. T & T Clark, Edinburgh, 1999. 0-567-08682-8
  • Dauvit Broun, "Kenneth mac Alpin" in Michael Lynch (ed.) The Oxford Companion to Scottish History. Oxford: Oxford UP, 0-19-211696-7
  • Dauvit Broun, "Pictish Kings 761–839: Integration with Dál Riata or Separate Development" in Sally Foster (ed.) The St Andrews Sarcophagus Dublin: Four Courts Press, 1-85182-414-6
  • Dauvit Broun, "Dunkeld and the origins of Scottish Identity" in Dauvit Broun and Thomas Owen Clancy (eds), op. cit.
  • Thomas Owen Clancy, "Caustantín son of Fergus" in Lynch (ed.), op. cit.
  • A.A.M. Duncan, The Kingship of the Scots 842–1292: Succession and Independence. Edinburgh: Edinburgh University Press, 2002. 0-7486-1626-8
  • Katherine Forsyth, "Scotland to 1100" in Jenny Wormald (ed.) Scotland: A History. Oxford: Oxford UP, 0-19-820615-1
  • Sally Foster, Picts, Gaels and Scots: Early Historic Scotland. London: Batsford, 0-7134-8874-3
  • Máire Herbert, "Ri Éirenn, Ri Alban: kingship and identity in the ninth and tenth centuries" in Simon Taylor (ed.), Kings, clerics and chronicles in Scotland 500–1297. Dublin: Four Courts Press, 1-85182-516-9
  • Michael A. O'Brien (ed.) with intr. by John V. Kelleher, Corpus genealogiarum Hiberniae. DIAS. 1976. / partial digital edition: Donnchadh Ó Corráin (ed.), Genealogies from Rawlinson B 502. University College, Cork: Corpus of Electronic Texts. 1997.
  • Donnchadh Ó Corráin, "Vikings in Ireland and Scotland in the ninth century" in Peritia 12 (1998), pp. 296–339. Etext (pdf)
  • Alex Woolf, "Constantine II" in Lynch (ed.), op. cit.
  • Alex Woolf, "Kingdom of the Isles" in Lynch (ed.), op. cit.

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sally Foster, Picts, Gaels and Scots (revised edition, 2005) – a broad and accessible introduction
  • Leslie Alcock, Society of Antiquaries of Scotland monograph Kings and Warriors, Craftsmen and Priests in Northern Britain AD 550–750 (2003) – more detail
  • Alex Woolf, Pictland to Alba: Scotland, 789–1070, in the New Edinburgh History of Scotland series, published in 2007.
  • The Oxford Companion to Scottish History (2001) – articles by expert contributors
  • Kenneth by Nigel Tranter – fictional interpretation of Kenneth's life

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]