Քեյթ Ուորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյթ Ուորներ
անգլ.՝ Kate Warner
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 14, 1948(1948-07-14) (75 տարեկան)
ԾննդավայրՀոբարթ, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունԹասմանիայի համալսարան
Մասնագիտությունհամալսարանի դասախոս և բարիսթեր
ԱշխատավայրԹասմանիայի համալսարան
Զբաղեցրած պաշտոններGovernor of Tasmania?
Պարգևներ և
մրցանակներ
 Kate Warner Վիքիպահեստում

Քեյթ Ուորներ (անգլ.՝ Kate Warner), ամբողջական անվանումը Քեթրին Էնն Ուորներ, (անգլ.՝ Catherine Ann Warner, հուլիսի 14, 1948(1948-07-14), Հոբարթ, Ավստրալիա), ավստրալիացի իրավաբան և քաղաքական գործիչ, Թասմանիայի 28–րդ նահանգապետ (2014 թվականի դեկտեմբերի 10-ից), գիտնական[4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյթ Ուորները ծնվել է 1948 թվականի հուլիսի 14–ին՝ Հոբարթում (Թասմանիա, Ավստրալիա)։

1970 թվականին գերազանց ավարտել է Թասմանիայի համալսարանը և ստացել բակալավրի աստիճան (անգլ.՝ Bachelor of Laws), իսկ 1978 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան (անգլ.՝ Masters of Laws)[4]։

1992-1994 թվականներին Քեյթ Ուորները եղել է Թասմանիայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան(անգլ.՝ Dean of Law), ընդ որում եղել է առաջին կինը, ով զբաղեցրել է այդ պաշտոնը։ 1996 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում[4]։

2002 թվականին Քեյթ Ուորները նշանակվել է Թասմանիայի իրավական բարեփոխումների համալսարանի տնօրեն (անգլ.՝ Tasmania Law Reform Institute)՝ մտնելով Թասմանիայի համալսարանի կազմի մեջ[4][6]։

2001 թվականի հունվարին նա պարգևատրվել է Centenary Medal մեդալով՝ Ավստրալիայի ֆեդերացիայի հարյուրամյակի պատվին[7], իսկ 2014 թվականի հունվարին դարձել է Ավստրալիայի շքանշանի անդամ[8]։

2014 թվականի նոյեմբերին հայտարարվեց, որ Քեյթ Ուորները նշանակվելու է Թասմանիայի նահանգապետ և իր պարտականություններին կանցնի 2014 թվականի դեկտեմբերի 10-ից[4][9][10]։

2014 թվականի դեկտեմբերի 10-ին նա երդում է տվել և պաշտոնապես ստանձնել պաշտոնը՝ դառնալով Թասմանիայի 28–րդ նահանգապետը և այդ պաշտոնում առաջին կինը[5]։

Քեյթ Ուորները ամուսնացած է Ռիչարդ Ուորների հետ, նրանք ունեն երկու աղջիկ և հինգ թոռ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://honours.pmc.gov.au/honours/awards/1122775
  2. Australian Honours Search Facility
  3. Australian Honours Search Facility
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Kate Warner to be appointed first female Governor of Tasmania» (անգլերեն). www.abc.net.au. 10 ноября 2014. Վերցված է 22.11.2014-ին.
  5. 5,0 5,1 «Kate Warner sworn in as Tasmania's first female Governor» (անգլերեն). www.abc.net.au. 10 декабря 2014. Վերցված է 10.12.2014-ին.
  6. «Tasmania Law Reform Institute History» (անգլերեն). Университет Тасмании — www.utas.edu.au. Վերցված է 23.11.2014-ին.
  7. «Warner, Kate, Centenary Medal» (անգլերեն). www.itsanhonour.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 22.11.2014-ին.
  8. «Warner, Catherine Ann, Member of the Order of Australia» (անգլերեն). www.itsanhonour.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 22.11.2014-ին.
  9. 9,0 9,1 Jennifer Crawley (10 ноября 2014). «Professor Kate Warner named the new Governor of Tasmania» (անգլերեն). The Mercury — www.themercury.com.au. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 22.11.2014-ին.
  10. Andrew Darby (10 ноября 2014). «Law reformer Kate Warner to be new Tasmanian Governor» (անգլերեն). The Sydney Morning Herald — www.smh.com.au. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 22.11.2014-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ Ուորներ» հոդվածին։