Քեյթի ՄքԳրեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քեյթի ՄքԳրեթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատերին Էլիզաբեթ "Քեյթի" ՄքԳրեթը իռլանդացի դերասանուհի և մոդել է՝ ծնված 1983 թվականին։ Նա հայտնի է ԲիԲիՍի 1 BBC One հեռուստաընկերության կողմից հեռարձակվող «Մերլին» Merlin հեռուստասերիալում որպես որդեգրված արքայադուստր։ Նա նաև նկարահանվել է ամերիկյան սարսափ դրամայում՝ Լյուսիի դերում, որը նկարահանվել է 2013-ի աշնանը։

Նախաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄքԳրեթը մեծացել է Իռլանդիայի Աշֆորդ քաղաքում։ Սովորել է սբ. Էնդրյուի անվան քոլեջի միջազգային բակալավրում մինչև Դուբլինի Թրինիթի քոլեջը ավարտելը։ Նա ցանկանում էր աշխատել որպես նորաձևության լրագրող և այդ պատճառով աշխատանք գտավ Իմեյջ ամսագրում։

Նա ասում է, որ իր ամենասիրելի զարդը իր տատիկի տատիկի ոսկեզարդ ժամացույցով շղթան է, որը նա գրեթե հագից չի հանում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյթին աշխատում էր The Tudors-ում, երբ նրան խորհուրդ տվեցին հանդես գալ որպես դերասանուհի։ ՈՒստի նա նկարներ է ուղարկում Իռլանդիայով մեկ։ Նա ասել է. «Որոշ պրոդյուսներ ինձ խորհուրդ էին տալիս նկարահանվել։Եվ ես մտածեցի `ինչու ոչ։Դա նոր հնարավորություն ձեռք բերելն էր,որ յուրաքանչյուր երիտասարդ ցանկանում է դա,բայց երբ մեծանում ու հասունանում ես մշտական աշխատանք ես գտնում։

Մինչ 《Մերլին》 հեռուստասերիալը Քեյթին նկարահանվել է իռլանդական Damage հեռուստասերիալում, ինչպես նաև Eden and Freakdog ֆիլմում։ Ի դեպ 《Մերլին》 հեռուստասերիալի համար Քեյթին ստիպված էր ժամանակ առ ժամանակ մազերը շագանակագույն ներկել, քանի որ դա անհրաժեշտ էր դերի համար, իսկ նա շիկահեր էր։

2009 թվականին դերասանուհին խաղացել է The Queen դոկումենտալ դրամայում` կատարելով երիտասարդ Մարգարիտա արքայադստեր դերը։