Քեմբրիջյան դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քեմբրիջյան դպրոց քաղաքա-տնտեսության մեջ, բուրժ․ տնտեսագիտ․ տեսության ուղղություն, առաջացել է 19-րդ դարի վերջին։ Հիմնադիրն է անգլ․ բուրժ․ տնտեսագետ Ա․ Մարշալը (1842-1924)։ Քեմբրիջյան դպրոցի տեսաբանները տնտ․ կատեգորիաները մեկնաբանում են սուբյեկտիվ-հոգեբանական տեսանկյունից, չեն բացահայտում օբյեկտիվորեն գոյություն ունեցող տնտ․ օրենքները, ձգտում էվոլյուցիայի տեսությունը կիրառել հասարակության զարգացման նկատմամբ։ Այս դպրոցի ներկայացուցիչներին բնորոշ է նաև տնտ․ երևույթները մաթ․ մեթոդներով պարզաբանելու ձգտումը։ Մարշալի աշխատությունները սկզբնավորեցին բուրժ․ քաղաքատնտեսության ժամանակակից միկրոտնտ․ ուղղությունը, որով կարևորվում է առանձին մասնավոր շուկաների զարգացման օրինաչափությունների ուսումնասիրումը։ Սահմանային օգտակարության տեսության վրա հենվող գների տեսության օգնությամբ Մարշալը փորձում էր ապացուցել կապիտալիզմի անճգնաժամ զարգացման հնարավորությունը և կապիտ․ հասարակարգում գործազրկության ու աղքատության օբյեկտիվ պատճառների բացակայությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png