Քեզ հաղթանակ կնվիրեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Քեզ հաղթանակ կնվիրեմ
Я подарю тебе победу
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրդրամա
Թվականապրիլի 20, 2019
Լեզուռուսերեն
Տևողություն101 րոպե

«Քեզ հաղթանակ կնվիրեմ», պատմաբան, գործարար, ռեժիսոր Արսեն Աղաջանյանի ֆիլմը:

Ֆիլմի ստեղծմանն աջակցել է ՌԴ մշակույթի նախարարությունը և Տարածաշրջանային զարգացման և մրցունակության «Դար» հիմնադրամը (ՀՀ)[1]: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Մոսկվայի միջազգային 41-րդ կինոփառատոնի արտամրցութային ծրագրում[2][3]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայկական գյուղից կամավոր ռազմաճակատ մեկնած 17-ամյա զինվորի մասին, ով, սիրահարված էր հիվանդանոցի երիտասարդ սանիտարուհուն և ծննդյան օրը նրան է նվիրում «Քեզ հաղթանակ կնվիրեմ» խոստումը։ Մի ամբողջ կյանք նրանք մնում են իրար սիրահարված՝ կորցնելով միմյանց կապող ուղիները: Տարիներ անց՝ ողբերգական դեպքից հետո, Մոսկվայում ապրող երիտասարդի կյանքը փոխում է պատահական հայտնաբերված օրագիրը, որը դառնում է միակ ճանապարհը՝ ներքին դատարկությունը լցնելու համար[1][4]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վալերի Բարինով
  • Մարատ Բաշարով
  • Ծեր Միշա - Էլգուջա Բուրդուլի
  • Միշա - Տիգրան Աղաջանյան
  • Սվետա - Քրիստինա Մուրադյան
  • Մարինա - Լյուբավա Գրեշնովա
  • Արմեն - Արթուր Մանուկյան
  • Ստաս Լեմեշև - Նիկիտա Տարասով
  • Սոլովով - Սերգեյ Գարմաշ
  • Սլոբոդա Միչալովիչ
  • Իրինա Կուպչենկո
  • Արմեն Մարգարյան
  • Արման Ղազարյան
  • Զախարով - Վալերի Բարինով
  • Գենեչկա- Մարիա Ատլաս

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր - Արսեն Աղաջանյան
  • Գծային պրոդյուսեր - Օլեգ Բաբիցկի, Արտեմ Բաղդասարյան, Օլգա Լիֆանովա, Ալեքսեյ Մատրոսով, Արմեն Սիմոնյան, Գուժ Թադևոսյան
  • Ռեժիսորի օգնական - Անժելիկա Թամարյան
  • Ֆիլմի մոնտաժող - Սվետոլիկ Զայց
  • Երաժշտություն - Մարտին Ուլիխանյան
  • Քասթինգի տնօրեն - Ալվարդ Ավետիսյան
  • Ֆիլմում հնչող երգի բառերի հեղինակ - Մարգարիտա Գևորգյան

Ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Ֆիլմի հիմքում իրական պատմություն է. այն ինձ շատ հուզեց, և ես որոշեցի ֆիլմ նկարահանել: Ֆիլմում նկարահանվել են ռուս, վրացի և հայ դերասաններ։ Ուզում եմ, որ ֆիլմը դիտելուց հետո, մարդիկ դուրս գան դահլիճից, գրկեն իրենց սիրելիներին ու բաց չթողնեն նրանց[1]:
- Արսեն Աղաջանյան
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]